Դրայվ, անակնկալներ, հաճելի ժամանց…
Մայիսի 26-ին տեղի ունեցավ հրաշալի միջոցառում «Տեսլա» մեքենաների ավտոսրահում, որը նվիրված էր մեքենաների ներկայացմանը։
Միջոցառումն անչափ հետաքրքիր էր ու հագեցած։ Կազմակերպչական աշխատանքները վստահված էին «Lilevents»-ին ու «You Can CreativeAgency»-ին, ովքեր ջանք ու եռանդ չէինք խնայել ))
Միջոցառմանը մասնակցում էին մի շարք հայտնի հյուրեր, որոնց թվում էին բլոգերներ, հաղորդավարուհիներ, դերասանուհիներ։
Միջոցառման ընթացքում զարգացման ոլորտի տնօրեն Սերգեյ Պետրոսյանը և «Տեսլա էներջի ավտոսրահի» տնօրեն Ժակ Անտոնյանը ներկայացրեցին մեքենաների առավելություններն ու առանձնահատկությունները և բոլոր հյուրերին հանձնեցին թեստ-դրայվի նվեր քարտեր։
Դե իսկ միջոցառման ավարտին բոլորին սպասում էր հաճելի երաժշտություն, համեղ հյուրասիրություն և նվերներ գործընկերների կողմից։
Միջոցառման գործընկերներն էին ՝«Selam by Aida», «Caprae Wines », «Ahmad Tea», «Panna Cotta Bakery», «Business Leader Furniture», «MpWood», «Sazum e», «Halva Delizios» ընկերությունները։
Մեկնաբանել