• 21 դեկտեմբեր, 2024
     Վարդուհի Հովսեփյան, մանկավարժ, լոգոպեդ,  «Աստղիկ զարգացման կենտրոնի» հիմնադիր

    Վարդուհի Հովսեփյան, մանկավարժ, լոգոպեդ, «Աստղիկ զարգացման կենտրոնի» հիմնադիր

    - Բարև Ձեզ սիրելի Վարդուհի, կպատմեք Ձեր մասին։
    - Բարև Ձեզ, ծնվել և մեծացել եմ Երևանում։ Մասնագիտությամբ լոգոպեդ, հատուկ մանկավարժ եմ։ Նաև ունեմ բժշկական կրթություն, որը և շատ է ինձ օգնել, թե՛ կյանքում, թե՛ աշխատանքում։
    Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա։
    Վարդուհի Հովսեփյան, մանկավարժ, լոգոպեդ, «Աստղիկ զարգացման կենտրոնի» հիմնադիր
    - Ինչը հանդիսացավ պատճառ, որպիսի ստեղծեք «Աստղիկ զարգացման կենտրոնի»։
    - Զարգացման կենտրոնների հետ աշխատել, համագործակցել եմ երկար տարիներ։ 
    Հենվելով տարիների ընթացքում կուտակված փորձի, մեթոդների ու գաղափարների վրա, ես ստեղծեցի  «Աստղիկ զարգացման կենտրոնը»։

    - Որ տարիքի երեխաներն են հաճախում Ձեզ մոտ։ 
    - Աստղիկ զարգացման կենտրոն հաճախում են 2-7 տարեկան երեխաները, որոնք ստանում են տարիքին համապատասխան զարգացում։ Հիմնականում ծրագիրը խաղային է։ Երեխաները խաղի միջոցով ստանում են այն հմտություններն, որը անհրաժեշտ է իրեն այդ տարիքում։
    Վարդուհի Հովսեփյան, մանկավարժ, լոգոպեդ, «Աստղիկ զարգացման կենտրոնի» հիմնադիր
    - Ինչպես գիտենք, դուք նաև «Աստղախաղի» հեղինակն եք, կմանրամասնեք, ինչ է այն, ում համար է նախատեսված։
    - Աստղախաղը դա զարգացնող խաղեր և խաղալիքներ են, որոնք նպաստում են երեխայի մանր մոտորիկայի, խոսքի, երևակայության, մտածողության, ուշադրության զարգացմանը։
    Նախատեսված է 3+ երեխաների համար ։
    «Աստղիկ զարգացման կենտրոնի» հիմնադիրԱստղախաղ
    - Ձեր հաջորդ աշխատանքը՝ «Արի խաղանք, մայրիկ» ձեռնարկն է։ Կարող եք պատմել ձեռնարկի մասին։ Ինչպես կարող ենք այն ձեռք բերել : 
    «Արի խաղանք մայրիկ ձեռնարկի» ստեղծման հիմնական նպատակը 3-6 տարեկան երեխաների ծնողներին խոսքի զարգացման աշխատանքներին ներգրավելու և նրանց միջև հնարավոր կամուրջ դառնալն է։ Ձեռնարկը երաշխավորված է Ազգային ինստիտուտի կողմից։
    Վարդուհի Հովսեփյան, մանկավարժ, լոգոպեդ,  «Աստղիկ զարգացման կենտրոնի» հիմնադիր
    - Ի՞նչով է առանձնանում Աստղիկ զարգացման կենտրոնը:
    - Այստեղ հիմնական շեշտը դրվում է խոսքի և շփման զարգացման ուղղությամբ, քանի որ այդ խնդիրները ներկայումս արդիական են։ Նաեւ ուսուցանում ենք, թե ծնողին, թե ոլորտի մասնագետներին, թե ինչպես խաղալով, երեխայի հետ, ուսուցանել, զարգացնել երեխայի հոգեկան մի շարք գործընթացները։ Այդ նպատակով մեր Ֆբ և ինստագրամյան էջերով ներկայացնում ենք վիդեո նյութեր, մանրամասն նկարագրում, թե ինչ խաղալ, ինչպես խաղալ, որպեսզի և հետաքրքիր լինի երեխային և զարգացնի լսողական, տեսողական ուշադրությունը, մտածողությունը, երևակայությունը, հիշողությունը, արագ կողմնորոշումը և այլն։

    - Ի՞նչ ազդեցություն ունեն գաջետները երեխաների բնականոն զարգացման վրա։
    - Այսօր արդեն քաղում ենք այն դառը պտուղները, որոնք առաջացել են դրանց շնորհիվ։ Նախադպրոցական տարիքի երեխաների մոտ խոսքի ուշացում, շփման և վարքի դժվարություններ։
    Այսօր մասնագետները ահազանգում են,բացատրում են ծնողներին, թե ինչ խնդրի առաջ են կանգնել և կանգնելու երեխաները, եթե կենդանի շփումը փոխարինվի գաջետներով։
    Վարդուհի Հովսեփյան, մանկավարժ, լոգոպեդ,  «Աստղիկ զարգացման կենտրոնի» հիմնադիր- Ինչպե՞ս առաջացնել սեր դեպի ընթերցանությունը։
    - Դա մի ամբողջ ծիսակարգ է))
    Ընտրել գրքեր, որոնք կհետաքրքրեն և կհամապատասխանեն երեխայի նախասիրություններին։
    Միանգամից չընտրել հաստափոր գիրք, սկսել փոքր ծավալներ։
    Կարդալ երեխայի հետ, քննարկել կարդացած նյութը։
    Հարցնել թե ինչը դուր եկավ, ինչը ո’չ, ինչը կփոխեր կամ կավելացներ, եթե ինքը գրեր այդ գիրքը։
    Եվ ամենակարևորը, ծնողը ինչքան էլ զբաղված լինի, պետք է ինքն էլ կարդա և իր օրինակով սերմանի սեր դեպի գիրքը։

    - Ի՞նչ խորհուրդ կտաք այն ծնողին, որն ուզում է դաստիարակել ուժեղ, կայացած և ինքնուրույն երեխա։
    - Երեխայի վարքը կախված է մեր վերաբերմունքից։
    Դաստիարակությունը պետք է օգնի նրան լինելու ոչ թե քեզ նման, այլ իր նման։
    Շատ հաճախ ծնողները սովորեցնում են միշտ հաղթող լինել, բայց կարևոր է սովորեցնել ինչպես չհանձնվել, չընկճվել, երբ պարտվում ես։ Ձախողումը փորձ է, որն անհրաժեշտ է ապագա նպատակներին հասնելու համար։
    Ամեն երեխա օժտված է իրեն բնորոշ ընդունակություններով, որքան շուտ զարգացնենք դրանք, այնքան իր հասակակիցների համեմատ ավելի մեծ հաջողության կհասնի։
    Երեխային պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին որ կար և նա կդառնա այնպիսին, ինչպիսին դու ես ուզում, որ նա լինի։
    Խրախուսեք երեխային ունենալ սեփական կարծիքը, հասկանալ թե ինչ է ուզում, այլ ոչ թե լինի ձեր թելադրանքը։
    Զարգացրեք երեխայի երևակայությունը։
    Սովորեցրեք նրան ինքնուրույնության։
    Սերմանեք նրա մեջ պատասխանատվություն։
    Եվ վերջում ամենակարևորը, դաստիարակությունը ոչ թե լսելով է լինում, այլ տեսնելով։ Այդ պատճառով դաստիրակեք ինքներդ ձեզ։

    - Շնորհակալություն նման գեղեցիկ հարցազրույցի համար։ Ձեզ մաղթում ենք այս կարևոր գործում բազում հաղթանակներ և հետաքրքիր մտքեր մեր բալիկների օրերը էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար։

    Մարինա Վահանյան, դիմահարդար

    Մարինա Վահանյան, դիմահարդար

    Նախորդը

    Թամարա Ավանեսյան, բիզնես էթիկայի մասնագետ, թրեյներ

    Թամարա Ավանեսյան, բիզնես էթիկայի մասնագետ, թրեյներ

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: