Չամիչը հայտնի է մի շարք առողջարար հատկություններով: Եկեք դիտարկենք մի քանիսը.
Թոքերի և շնչառական ուղիների բուժման համար
Պատրաստենք չամիչով թուրմ. 100 գրամ չամիչի վրա լցնում ենք 1 բաժակ եռման ջուր և թրմում ենք 10 րոպե, քամում ենք, թողնում ենք զովանա, ապա ավելացնում ենք մեկ ճաշի գդալ սոխի թարմ հյութ: Խմում ենք 1/2 բաժակ օրը 3 անգամ:
Ուժեղ հազի համար
30 գրամ չամիչը թրմում ենք 45 րոպե եռացրած-հովացրած ջրում, ջրից հանում ենք և քնելուց առաջ մեկ ճաշի գդալով ուտում ենք, վրայից խմում ենք տաք կաթ:
.
Գլխացավերի, հոգնածության դեմ
Ամեն օր ուտելով 30 գրամ պոպոկ, 20 գրամ չամիչ և 50 գրամ պանիր կարող ենք պայքարել գլխացավերի և հոգնածության դեմ: Լինենք առողջ...
Մեկնաբանել