• 15 հոկտեմբեր, 2024
     Սիրուց հյուսված մի տնակ,

    Սիրուց հյուսված մի տնակ,

    Սիրուց հյուսված մի տնակ,
    Ստով լցված մի արկղիկ,
    Սեր ներդրած ու կորած,
    Լիքը խոսքեր մնացած,
    Օդում կախված ու քեզ չասված,
    Լուռ ակնթարթներ միասին,
    Միասին ապրած օրեր անգին,
    Ու դռնակը մեր տնակի,
    Բաց էի թողել դուռը ներսից,
    Որ փակելիս այն չցավի,
    Դուռը մասն էր այդ տնակի
    Փայտից շինված մեր հյուղակի,
    Բայց փակելիս ծանր թվաց, ես չզգացի,
    Դուռը փակիր մի վախեցիր,
    Ձեռքս բռնիր ու լուռ փակիր,
    Դրսում կանգնիր ու մի պահ նայիր,
    Դժվար տեսնես լույսը ներսի,
    Ու չվերջացող կիրքը ներսիս,
    Քեզ կարոտող հիմար սրտիս
    Ձայնը լսիր ու դու քայլիր,
    Տնակը մեր ընդմիշտ լքիր,
    Դուռը բաց էր հենց սկզբից,
    Երբ փակեցի դուռը սրտիս
    Ես բացեցի դուռը դրսի,
    Որ, երբ գնաս ես չլսեմ
    Ու չկարծեմ, թե լքեցինք
    Այդ տնակը մենք միասին
    Կառուցեցինք ու լքեցինք,
    Ձեռքս բռնիր, մի վախեցիր
    Դռնից քայլիր դեպի հեռուն,
    Դեպի հեռուն մեր տնակի,
    Որ կմնա միշտ մեր սրտում...

     Էմիլիա Օհանյան

    Մի վախեցեք Ձեր կյանքը կապել ուժեղ կնոջ հետ, միգուցե գա այն օրը, երբ նա կդառնա Ձեր միակ բանակը

    Մի վախեցեք Ձեր կյանքը կապել ուժեղ կնոջ հետ, միգուցե գա այն օրը, երբ նա կդառնա Ձեր միակ բանակը

    Նախորդը

    Աստված կնոջն ստեղծելիս բավական երկար չարչարվեց...

    Աստված կնոջն ստեղծելիս բավական երկար չարչարվեց...

    Հաջորդը

    Մեկնաբանել