Գիտնականները պնդում են, որ ուտելիքն օգնում է մեզ պայքարել ցավի դեմ և նույնիսկ կարող է բարձրացնել ցավի շեմը:
Շատ տարածված խորհուրդ է՝ ցանկանում ես ազատվել ցավից, ավելի շատ կեր կանաչեղեն, ինչպես նաև սև հաց և տավարի միս: Այս մթերքները հարուստ են Բ խմբի վիտամիններով, իսկ դրանք դեռ անցյալ դարի 50-ական թվականներից դիտվում են որպես ցավազրկող միջոց:
Ներկայումս հրապարակված են արդեն 100 հետազոտություններ, որոնք ապացուցում են. այդ խմբի վիտամինները պակասեցնում են տհաճ զգացողությունները ամենատարբեր հիվանդությունների ժամանակ:
Ամենագեղեցիկ ցավազրկող մթերքներից է համարվում կծու կարմիր պղպեղը, որի դրական ազդեցությունը նյարդային համակարգի վրա մի քանի տարի առաջ նկատել են ամերիկացի և ճապոնացի գիտնականները: Նրանք կծու պղպեղի մեջ բացահայտել են յուրատեսակ բաղադրիչ՝ կապսացին: Ընկնելով օրգանիզմ, այն ակտիվացնում է նյարդային բջիջների ռեցեպտորները և մենք բերանում այրոց և նույնիսկ թեթևակի ցավ ենք զգում: Այդ զգացումները հաղթահարելու համար ուղեղն արտադրում է հատուկ նյութ՝ էնդորֆին, որն անվանում են նաև երջանկության հորմոն:
Իհարկե, պղպեղն ի վիճակի չէ հաղթահարել խրոնիկական ցավը: Բայց եթե դուք որևէ տեղ հարվածել եք կամ քերծել մարմնի մասը, ապա պղպեղի ազդեցությունը նկատելի կլինի:
Կարելի է գտնել պակաս էքստրեմալ միջոց ցավի դեմ, քան կծու պղպեղն է:
Գիտնականների պնդումով՝ տհաճ զգացողությունների դեմ օգնում են պայքարել նաև այնպիսի ամենօրյա մթերքներ ինչպիսին են կաթն ու ընկույզը: Սրանց չի զիջում նաև բանանը:
Հեղինակ՝ Gaya Shahbazyan
Մեկնաբանել