• 22 դեկտեմբեր, 2024
     Հետաքրքիր փաստեր և վերլուծություններ կորոնավիրուսի հետ կապված․․․ Լամարա Մանուկյան

    Հետաքրքիր փաստեր և վերլուծություններ կորոնավիրուսի հետ կապված․․․ Լամարա Մանուկյան

    Կորոնավիրուսի հինգերորդ ալիքն ակնհայտորեն անկում է ապրում, բայց հոսպիտալիզացիանների թիվը և մահացությունը ավելացել է համեմատ ալիքի պիկի ժամանակ (3500 ավել դրական թեստ)։

    Օմիկրոնի կլինիկական առանձնահատկություններից մեկը, ըստ երևույթին, ուղեկցող հիվանդությունների սրացումն է COVID-19-ի սուր շրջանում։

    Մահվան բարձր ռիսկերը կմնան հոսպիտալացված հիվանդների համար հոսպիտալացումից հետո, հատկապես առաջին ամիսներին։ Շատ երկրներում COVID-19-ից մահացության աճ է նկատվում օմիկրոնիի տարածումից 4-5 շաբաթ անց։

    Օմիկրոն BA.2 տարբերակը կազդի համաճարակաբանական իրավիճակի վրա, բայց էական վատթարացում չի լինի։ Քանի որ այն լայն տարածում է ստանում, կանխատեսվում է, որ հինգերորդ ալիքի երկրորդ պիկը կլինի մարտի կեսից մինչև ապրիլի վերջ։

    Օմիկրոնի նոր ենթատեսակի տարածմանը կարող է նպաստել սուր շնչառական վարակի ախտանիշներ ունեցող մարդկանց մոտ COVID-ի թեստավորման կրճատումը, հակահամաճարակային սահմամափակումների նվազումը, տրանսպորտում դիմակների և ռեսպիրատորների անտեսումը և վերապատվաստումների ցածր մակարդակը:

    Վեցերորդ ալիքը կանխատեսվում է ամռանը, և նրա ուժը կախված կլինի վիրուսի նոր մուտացիաներից։

    Covid19. Lamara ManukyanԿորոնավիրուսով հիվանդ մարդը չի կարող միաժամանակ վարակվել և գրիպով և կորոնավիրուսով։

    Սովորաբար, երբ մարդը հիվանդ է մի վիրուսով, նա չի հիվանդանում մյուսով։ Կա պաշտպանություն, քանի որ արտադրվում է ինտերֆերոն՝ հակավիրուսային սպիտակուց, որը պաշտպանում է օրգանիզմը երկրորդ վարակից։ Սակայն սուր շնչառական վարակից ապաքինվելուց հետո, ընդհակառակը, մեծանում է ծանր COVID-19-ի վտանգը։

    Կորոնավիրուսով կրկին հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է նրանց մոտ, ովքեր հիվանդ են եղել և չեն պատվաստվել վարակի դեմ՝ համեմատած պատվաստվածների հետ։ Այն մարդիկ, ովքեր նոր են հիվանդացել, չեն պատվաստվել, ուստի հակամարմինների ցածր սպեցիֆիկության պատճառով նրանք կրկին հիվանդանալու հնարավորություն ունեն, հատկապես, երբ շտամը փոխվում է մեկից մյուսը: Այն մարդկանց մոտ, ովքեր պատվաստվել են, առաջանում են հակամարմիններ, որոնց սպեցիֆիկությունը բավարար է չեզոքացնելու ոչ միայն այն շտամը, որի դեմ նրանք ուղղակիորեն ստեղծվել են, այլ նաև մյուս շտամերի:

    Եղեք առողջ։

     

    Հեղինակ՝ Լամարա Մանուկյան

    Երբ կարելի է կատարել վիրահատական միջամտություն կորոնավիրուսային հիվանդությունից հետո ․․․  Լամարա Մանուկյան

    Երբ կարելի է կատարել վիրահատական միջամտություն կորոնավիրուսային հիվանդությունից հետո ․․․ Լամարա Մանուկյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: