• 11 դեկտեմբեր, 2024
     Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը

    Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը

    Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:

    Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:

    Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս.Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:

    Ավետարանի համաձայն՝ այս օրը Գաբրիել հրեշտակապետը Աստծու կողմից ուղարկվել է Գալիլիայի Նազարեթ քաղաքը Մարիամ անունով մի աղջկա մոտ, և հաղորդել, որ ինքը պիտի լինի մայրն այն Փրկչի, ում սպասում էր ողջ ժողովուրդը. «Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի: Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»:

    Այս ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, սակայն նա լուրն ընդունել է խոնարհությամբ. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…»:

    Սիրելի Մայրեր, քույրեր շնորհավորում ենք այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, եղեք առողջ եւ երջանիկ:

     

    Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի մահը մեծ կորուստ է մեզ համար,- Հայկ Մարության

    Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի մահը մեծ կորուստ է մեզ համար,- Հայկ Մարության

    Նախորդը

    Քաղաքապետ Հայկ Մարությանի շնորհավորանքը մայրերին

    Քաղաքապետ Հայկ Մարությանի շնորհավորանքը մայրերին

    Հաջորդը

    Մեկնաբանել