Ֆաթիմայի ձեռքը, Մարիամի ձեռքը, Համսա․․․
Բաց ափով ձեռքի սիմվոլը հանդիպում է շատ ժողովուրդների մոտ, հիմնականում մուսուլմանական։ Դրա իրական ծագումը դեռևս հաստատված չէ, սակայն կան բազմաթիվ լեգենդներ և վարկածներ։
Հիմնական տարբերակը Ֆաթիմայի և Ալիի սիրո պատմությունն է․
«Շատ տարիներ առաջ, Ֆաթիման, Մուհամեդ մարգարեի դուստրը, ամուսնանում է ուժեղ, համարձակ զինվոր Ալիի հետ։ Նրանք շատ էին սիրում միմյանց, հավատարիմ և ազնիվ էին։
Մի անգամ, երբ Ֆաթիման ընթրիք էր պատրաստում, Ալին եկավ նրա մոտ տհաճ լուրով. նա որոշել էր երկրորդ անգամ ամուսնանալ։ Այդ պահին Ֆաթիման գդալով եռացող ճաշն էր խառնում: Անակնկալ նորության և հոգեկան ցավից նա գդալը գցեց կաթսայի մեջ, բայց անգիտակցաբար շարունակեց ձեռքով խառնել ուտեստը՝ չգիտակցելով ֆիզիկական ցավը:
Ալին այնքան տպավորվեց նրա հուզական վիճակից, որ որոշեց երկրորդ անգամ չամուսնանալ:
Այս դեպքից հետո զույգը ապրեց երջանկության և ներդաշնակության մեջ, և Ալին այլևս չէր մտածում այլ կանանց մասին»:
Համսայի կենտրոնում, որպես կանոն, միշտ առկա է պաշտպանիչ խորհրդանիշներից մեկը: Եվ հենց դրանով կարող եք հասկանալ, թե որ Համսան է ձեր առջև` հրեական, իսլամական, թե այլ: Համսայի կենտրոնի ամենատարածված խորհրդանիշներն են աչքը, ձուկը, Դավիթի աստղը և կախարդական քառակուսին:
Համսան տարբեր կրոններում
Տարբեր երկրների և ժողովուրդների կրոններում Համսաի թալիսմանի իմաստը փոքր-ինչ տարբերվում է.
Եգիպտոս. Եգիպտացիների համար այն կրում է նախանձոտ հայացքներից և վնասներից պաշտպանվելու իմաստ:
Թուրքիա. Ավանդաբար, այն կրում է գեղեցիկ սեռը՝ Ֆաթիմայի բարեհաճությունը ստանալու և լավ կնոջ, մոր և սիրուհու հատկություններ ունենալու համար:
Հնդկաստան. Ֆաթիմայի ձեռքը խորհրդանշում է հաջողություն ցանկացած ձևով` սիրո, աշխատանքի, ընկերության մեջ:
Իսրայել. Ափի հինգ մատները խորհրդանշում են մարդկային հինգ զգայարանները, որոնք օգնում են ճանաչել մեզ շրջապատող աշխարհը:
Իսրայելցիների համար խորհրդանիշը խաղաղության, հույսի և բոլոր ժողովուրդների հավասարության նշան է՝ անկախ կրոնից:
Իսրայելում թալիսմանը կոչվում է Մարիամի ափ՝ ի պատիվ Մովսեսի և Ահարոնի քրոջ:
Այն երկրներում, որտեղ գերակշռում է ուղղափառությունը, նշանը անձնավորում է Տիրոջ Աջը:
Քրիստոնեության մեջ դրա իմաստը շրջագայողների հովանավորությունն է: Ենթադրաբար, հեռավոր անցյալում, երկնքում հայտնվել է Աստծո ձեռքի ուրվագիծը, որը օրհնել է Երկրի բոլոր մարդկանց: Այդ ժամանակից ի վեր հայտնվել է «ճակատագրի ձեռքը» կոչվող խորհրդանիշը:
Բուդդայականության մեջ բաց ափը, որի կենտրոնում աչքն է, խորհրդանշում է իմաստություն, կարեկցանք: Այն կապված է կարեկցանքի աստվածուհի Թարայի հետ, որը ունի պաշտպանելու, հանգստացնելու, վախերն ու վատ մտքերը դուրս մղելու ունակություն:
Փյունիկեցիների համար թալիսմանը անձնավորում էր պտղաբերության աստվածուհի Թանիթին: Հետևաբար, նշանը կոչվում էր նույն կերպ՝ Թանիթի ձեռքը:
Ամերիկայում ապրող հին հնդիկները ձեռքի ուրվագիծը օգտագործում էին որպես դաջվածք: Նրանց համար ափը նշանակում էր մարդկային հինգ զգայարանների միասնություն, որոնց կենտրոնում թաքնված է վեցերորդը՝ ինտուիցիան:
Իսլամական և հրեական Համսայի տարբերությունը
Ոչ ոք չի կարող ասել, Համսան հրեաների՞, թե՞ մահմեդականների խորհրդանիշն է: Սակայն բավական հետաքրքիր է նորաձև խորհրդանիշի ծագման բոլոր գոյություն ունեցող տարբերակները։ Յուրաքանչյուր ոք Համսան կարող է կրել որպես հզոր թալիսման՝ առանց որևէ կրոնի հետ կապված լինելու:
Համսան իսլամում
«Ֆաթիմայի ձեռքը» մահմեդականության մեջ կրողին պաշտպանում է չար աչքից:
Թալիսմանի հինգ մատները Մուհամեդ մարգարեի ընտանիքի հինգ անդամներն են.
- առաջին մատը խորհրդանշում է հենց Մուհամեդին,
- երկրորդ մատը խորհրդանշում է Ֆաթիմային՝ մարգարեի կրտսեր դստերը,
- երրորդ մատ՝ Իմամ Ալիին, մարգարեի զարմիկ, քաղաքական և կրոնական գործչին,
- չորրորդ մատ՝ Իմամ Հոսեյնին,
- հինգերորդ մատը՝ Իմամ Հուսանն է:
Այնուամենայնիվ, սա «Ֆաթիմայի ձեռքի» միակ մեկնաբանությունը չէ մահմեդական կրոնում: Բացի այն, որ Համսայի յուրաքանչյուր մատը խորհրդանշում է Մուհամեդ մարգարեի ընտանիքի անդամներին, նաև այն հինգ սյուների անձնավորումն է, որոնց վրա կառուցված է իսկական իսլամական կրոնը.
- Առաջին սյունը հավատն է,
- երկրորդ սյունը՝ ծոմապահությունը,
- երրորդը՝ Հաջն է, այսինքն`ուխտագնացությունը, որը կատարվում է որոշակի վայրում և որոշակի ժամանակ,
- չորրորդը և հինգերորդը՝ աղոթքն ու բարեգործություններն են:
Համսան հուդայականության մեջ
Համսան, թերևս, երկրորդ ճանաչված հրեական նշանն է Դավիթի աստղից հետո:
Արամերեն լեզվում (Արամերեն խոսում էին այժմյան Սիրիայի և Իրաքի տարածքում ապրող ցեղերը, որոնք ոչնչացվել են արաբական արշավանքների ընթացքում։ Ենթադրվում է, որ Հիսուս Քրիստոսը խոսել է հենց Արամերեն լեզվով) կա «համշա» բառ, որը թարգմանվում է որպես «հինգ»:
Բայց արաբական լեզվի ձուլման պատճառով «համշա»-ն վերածվեց «համսայի», և այսօր այն թարգմանվում է պարզապես «հինգ»:
«Համսան» հատկապես հայտնի է արևելյան երկրներից ժամանած հրեաների շրջանում: Նրանց համար այս թալիսմանը կոչվում է «Միրիամի Ձեռք»:
Այլ կրոններում, բացի լեգենդներից և մեկնաբանություններից, մնացած խորհրդանիշները մնում են նույնը՝ նրա պաշտպանիչ հատկությունները չար աչքից և վնասից:
Հրեաները հաճախ կախում են «Մարիամի ձեռքը» բնակարանի կամ տան մուտքի վերևում, ինչպես նաև իրենց մեքենաներում, որպես պաշտպանիչ թալիսման:
Մեկնաբանել