• 03 հուլիս, 2024
     «Մունք» գինիներ

    «Մունք» գինիներ

    Արցախյան համ ու հոտով և խառնվածքով «Մունքը» (MOONQ Wines) ունի իրական արցախյան արտասանություն, արմատը «մենք» բառն է։ 

    Շշերում երկու տեսակի գինի է՝ Նռնենի խաղողից, եւ Նռնենի, Խնդողնի, Արենի խաղողների ասամբլյաժ։ Նռնենին վրացական Սապերավիի եւ Սավինյոնի խառնուրդ է, յուրահատուկ է նրանով, որ երբ մաշկը հանում ես, միսն էլ է կարմիր։

    Շշալցվել է երկու տեսակի կարմիր անապակ գինի, քանակը՝ 4000 շիշ։

    Հիմնադիրը քաղաքագետ Թեւան Պողոսյանն է, ով գինի սկսել է պատրաստել 2004 թվականից, բայց ավելի լուրջ գինեգործությամբ որոշել է զբաղվել 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո։

    Եվ ամեն ինչ ավելի լավ է մի բաժակ գինիով ... 

     

    Նռնենի գինի․MOONQ գինիներ, հայկական գինի, made in Armenia

    Միայն Նռնենի տեսակի խաղողից պատրաստված «Մունք» Նռնենին, առավել չոր գինու սիրահարների համար է։ 

    Նռնենին տնկվում է Արարատյան դաշտավայրում ծովի մակարդակից մոտ 870 մ բարձրության վրա:

     

    Նռնենի, Խնդողնի և Արենի խաղողների խառնուրդ․
    MOONQ գինիներ, հայկական գինի, made in Armenia

    Սև Արենին մշակվում է Վայոց մարզում՝ Աղավնաձոր գյուղում, ծովի մակարդակից մոտ 1610մ բարձրության վրա։ Խնդողնին մշակվում է Արցախում։

    Գինիֆիկացումն իրականացվում է չժանգոտվող պողպատե տանկերում։

    Ամբողջ աշխատանքը կատարվում է ձեռքով։

     

    «ՄՈՒՆՔ» գինիները մասնակցել են նաև Գերմանիայում կայացած «Mundus Vini 2023» գարնանային համտեսին՝ արժանանանով 91-ից 85 բալի: Գնահատման արդյունքում հատուկ աչքի է ընկել «ՄՈՒՆՔ» գինիների կատարյալ մաքրությունը:

    Աստղախաղ

    Աստղախաղ

    Նախորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: