• 15 հոկտեմբեր, 2024
     Փանքեյք կաթով

    Փանքեյք կաթով

    Բաղադրիչներ 

    1. Կաթ - 210 գրամ
    2. Ալյուր - 200 գրամ
    3. Հավկիթ - 1 հատ
    4. Փխրեցուցիչ - 5 գրամ կամ 1 թեյի գդալ
    5. Ձիթայուղ - 25 գրամ կամ 2 ճաշի գդալ
    6. Շաքարավազ - 30 գրամ կամ 2 ճաշի գդալ
    7. Աղ - 1/2 թեյի գդալ

    Պատրաստման եղանակը

    Այս քանակության բաղադրիչներով ստացվում են 7-8 սանտիմետր տրամագծով 12-15 փանքեյք

    Լավ հարում ենք հավկիթը, ավելացնում ենք շաքարավազը և աղը, նորից հարում ենք։ Եթե ցանկանում եք ավելացնել վանիլին, կարող եք ավելացնել հիմա։

    Ավելացնում ենք կաթը, ապա ձիթայուղը, նորից լավ խառնում ենք։

    Առանձին ամանի մեջ մաղում ենք ալյուրը և փխրեցուցիչը։  Ապա փոքր բաժիններով ավելացնում ենք խմորին։ Խմորը պետք է պարբերաբար լավ խառնել, որպիսի գնդեր չառաջանան։  

    Խմորը պատրաստ է։

    Խմորը փոքր բաժիններով լցնում ենք տաք թավայի մեջ, առանց ձիթայուղի։ Երբ խմորի վրա առաջանում են պղպջակներ, շրջում ենք և տափակում ենք երկրորդ կողմը։ 

    Համեղ և արագ նախաճաշը պատրաստ է։ 

    Բարի ախորժակ։

     

    Մեկնաբանել