• 22 դեկտեմբեր, 2024
     Սոխակը վանդակում - Աթաբեկ Խնկոյան

    Սոխակը վանդակում - Աթաբեկ Խնկոյան

    Ինչո՞ւ, ի՜մ սոխակ,
    Չես ուտում կերդ.
    Ինչո՞ւ չես ասում
    Անուշ երգերդ:

     

    - Երգում էի ես
    Սաղարթում դալար,
    Ոսկե վանդակում
    Լուռ եմ միալար:

     

    Դալար ճղնիկը
    Ասում է՝ ապրի՜ր.
    Ոսկե վանդակը
    Ասում է՝ մեռի՜ր:

     

    Ընկերս ճյուղքից
    Ինձ է ափսոսում,
    Ձագերից զրկված
    Ես երգ չե՜մ ասում:

     

    - Բաց կանեմ, սոխա՜կ,
    Դուռը վանդակիդ.
    Թևիդ տուր, թռի՜ր,
    Հասիր ձագերիդ:

    Գորտերի խաղը - Աթաբեկ Խնկոյան

    Գորտերի խաղը - Աթաբեկ Խնկոյան

    Նախորդը

    Կտակ - Աթաբեկ Խնկոյան

    Կտակ - Աթաբեկ Խնկոյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: