• 22 դեկտեմբեր, 2024
     Փիսիկ - Աթաբեկ Խնկոյան

    Փիսիկ - Աթաբեկ Խնկոյան

    Փիսի՛կ, փիսի՛կ,
    Չալ պոչիկ,
    Վանա ճուտիկ
    Խուճուճիկ.
    Փիսի՛կ, փիսի՛կ,
    Շուտ արի,
    Մեր Լուսիկին օրորի։

     

    Կտամ ես քեզ կովի կաթ,
    Կարմիր գինի, նռան հատ,
    Կապեմ վզիդ թաշկինակ,
    Ու հագցնեմ տաք մուշտակ,
    Փիսի՛կ, փիսի՛կ, շուտ արի,
    Մեր Լուսիկին օրորի։

    Փնջլիկ կովս - Աթաբեկ Խնկոյան

    Փնջլիկ կովս - Աթաբեկ Խնկոյան

    Նախորդը

    Լորիկ - Աթաբեկ Խնկոյան

    Լորիկ - Աթաբեկ Խնկոյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: