• 01 հուլիս, 2024
     Հազարան Բլբուլը - Աթաբեկ Խնկոյան

    Հազարան Բլբուլը - Աթաբեկ Խնկոյան

    Ժամանակով լինում է, չի լինում, մի շատ հարուստ, բայց անգութ թագավոր է լինում: Երկնքի աստղերին համրանք է լինում, դրա ոսկուն ու արծաթին համրանք չի լինում:
    Էդ թագավորը մի շատ գեղեցիկ, մի հրաշալի տաճար է շինել տալիս, մի չտեսնված բան:
    Ճարտարապետը, շինող վարպետը, երբ տաճարը շինում, միջից դուրս են գալիս, էդ ժամանակ տաճարի միջից մի ձայն ասում է.
    - Ապրած մնա թագավորը, տաճարը գեղեցիկ է, հրաշալի, բայց մի բան պակաս է,- ասում է ու անհետանում:
    Թագավորը զարմացած է մնում, զարմանում է և ամբողջ քաղաքը, թե ինչն է պակաս:
    Թագավորը հրամայում է, որ տաճարը քանդեն և նրա տեղը նորից մի փառավոր տաճար կանգնեցնեն, առաջինից տասն անգամ գեղեցիկ:
    Այդպես էլ անում են. Էլի վարպետը, երբ պրծնում է ու դուրս գալիս տաճարից, դարձյալ էն մարդը հայտնվում է ու կանգնում, ասում.
    - Ապրած մնա թագավորը, էս անգամ տաճարը առաջինից տասն անգամ շքեղ ու գեղեցիկ է, բայց էլի մի բան պակաս է,- ասում է ու անհետանում:
    - Թագավորը շատ է տխրում, բայց ինչ կարող էր անել, փողի բան չէր, որ բանը փողի գցեր. հրամայեց, որ այդ տաճարն էլ քանդեն, և նրա տեղը այնպիսի մի տաճար կանգնեցնեն, որ առաջվանից տասն անգամ շքեղ ու գեղեցիկ լինի:
    Թագավորի հրաման է, ինչ կարելի է անել. նորից քանդում են տաճարը և նրա տեղը կանգնեցնում մի նոր տաճար, բայց ի՛նչ տաճար, պատերը արծաթից, գմբեթը և սյուները զուտ ոսկուց: Էլի երբ վերջացնում են տաճարի շինությունը, երևում է այն մԹագավորը երեք կտրիճ տղա ուներ: Երեքով առաջ են գալիս, չոքում հայր-արքայի առաջ ու ասում.
    - Թագավորն ապրած մնա, էլ մենք ինչի՞ համար ենք, որ դու տխրես: Կընկնենք աշխարհե աշխարհ, լույս աշխարհը ման կգանք, լույս աշխարհը կթողնենք, մութ աշխարհը ման կգանք, Հազարան Բլբուլը կգտնենք, կբերենք: Դարդ մի անի: Վեր են կենում երեք եղբորով ու գնում: Գնում են, գնում, շատ են գնում քիչ են գնում, շատն ու քիչը Աստված գիտե, գնում հասնում են մի խաչաձև ճամփի: Այդտեղ նստում են, հանգստանում ու խորհուրդ անում: Ասում են իրար, թե եղբայրներ, եկեք բաժանվենք, ամեն մեկս թող մի կողմի վրա գնա, հարցուփորձ անելով Հազարան Բլբուլի տեղն իմանա:
    Մեծ եղբայրը գնում է աջ, միջնեկը՝ ձախ, փոքր եղբայրը՝ ուղիղ:
    Մեծ եղբայրը գնում է, գնում, հասնում է մի անծանոթ թագավորի քաղաք, մտնում է այդ թագավորի մոտ ծառայության, մոռանում է, որ եկել է Հազարան Բլբուլը տանելու:
    Միջնեկ եղբայրը գնում է, գնում, պատահում է մի հսկա արաբի: Արաբը հարցնում է, թե՝ այ տղա, դու այստեղ ի՞նչ ես անում: Թագավորի տղան էլ պատասխանում է, թե ես Հազարան Բլբուլի տեղն եմ փնտրում:
    - Լավ,- ասում է արաբը,- հիմա ես քեզ Հազարան Բլբուլի տեղը կասեմ:- Ասում է, մոտենում է ու ձեռքի սև ճիպոտով որ չի խփում, թագավորի տղան իսկույն ևեթ քար է դառնում:արդը ու թագավորի ներկայությամբ ասում.
    - Ապրած մնա թագավորը, գահը ամուր լինի, թուրը կտրուկ. հրաշալի, չտեսնված տաճար շինեց, բայց էլի մի բան պակաս է: Եթե թագավորը կարողանա Հազարան Բլբուլը բերել տա ու տաճարում կախի, էլ տաճարը ոչ մի պակասություն չի ունենա,- ասում է ու անհետանում: Լուրը տանք փոքր եղբորից: Փոքր եղբայրն էլ գնում է, գնում, տեսնում է ծառի տակ ընկած մի վիրավոր աղավնի, և էն է՝ շունչը փչելու վրա է:
    Թագավորի տղան վերցնում է վիրավոր աղավնուն, աղբյուրի ջրով լվանում է վերքը, տաքացնում է իր կրծքի վրա, հացի փշրանք է տալիս: Աղավնին ուժի է գալիս, Աստծու հրամանով լեզու է առնում ու ասում է.
    - Թագավորի՛ տղա, շնորհակալ եմ քեզանից, դու ինձ նորից կյանք բաշխեցիր. դու որ չլինեիր, ես կորած էի: Ինչպես որ դու ինձ լավություն արիր, ես էլ ուզում եմ քեզ լավություն անեմ: Գիտեմ՝ դու գնում ես, որ Հազարան Բլբուլը բերես քո հոր շինած տաճարի համար: Էսպես շարունակ կգնաս դեպի արևելք, կհասնես Հազարան Բլբուլի տիրոջ երկիրը: Հազարան Բլբուլի տերը, որ մի գեղեցիկ հուրի-փերի աղջիկ է, իր երկրի ջուրն ու հողը, ծառն ու ծաղիկը ամեն ինչ կախադրել է, որ չլինի թե գան, Հազարան Բլբուլը իրենից խլեն, տանեն:
    - Բա ինչպե՞ս բերեմ Հազարան Բլբուլը, սիրուն աղավնի:
    Էդ ես չեմ կարող ասել, թե ինչպես, թագավորի տղա: Միայն այսքանը կասեմ, որ բարի մարդու գործը միշտ կհաջողվի. գնա, հույսդ քեզ վրա դիր, որ ամեն դժվարություններ հաղթես և Հազարան Բլբուլը բերես: Միայն ինձանից քեզ հիշատակ, վերցրու թևիցս մի փետուր: Նեղն ընկնելիս՝ հանի փետուրը և համբուրիր, ես քեզ օգնության կհասնեմ:
    Ասում է աղավնին, թևիցը մի փետուր է գցում ու ինքը թևին է տալիս, թռչում:
    Թագավորի տղան վերցնում է աղավնու փետուրը ու գնում է: Գնում է, գնում, ինքն էլ չի իմանում թե ուր է գնում: Հացն էլ է պրծնում, ինքն էլ հոգնում է. հոգնած բեզարած հասնում է մի աղբյուրի: Շոգ օր, հոգնած մարդ. վրա է գալիս աղբյուրին, մի լավ խմում է ու ասում.
    - Ա՛յ սառնորակ աղբյուր, ակդ միշտ անսպառ մնա, սիրտս հովացավ:
    - Ա՛յ ճամփորդ, ինչո՞ւ ես ասում ակդ միշտ անսպառ մնա, չէ՞ որ ջուրս դառն է ու լեղի, — ասում է աղբյուրը:
    - Ճիշտ է, ջուրդ դառն է, բայց քո ունեցածն էլ էդ է, հո չե՞ս կարող ինձ համար ջուրդ քաղցրացնել. շեն ես ու շեն մնաս: Եթե քո դառը ջուրն էլ չլիներ, ես ծառավից կմեռնեի:
    - Գնա՛, բարի ճամփորդ, որ դու էդպես բարի ես, ես քեզ վնաս չեմ տա:
    Թագավորի տղան դարձյալ գնում է, գնում, մտնում է մի հովիտ: Հովտում տեսնում է մի խնձորենի, վրան շատ խնձոր: Մոտենում է ծառին, մի խնձոր է պոկում, կծում է, տեսնում է, որ շատ դառն է, ինչպես օձի կաթ: Հյութը կուլ է տալիս ու ասում.
    - Դալար մնաս այ խնձորենի, բերանս ցամաքել էր, սիրտս վառվում էր, խնձորդ սիրտս հովացրեց:
    - Ա՛յ ճամփորդ, էսքան ժամանակ ոչ ոք ինձ չէր ասել, թե դալար մնաս, այ խնձորենի, դու ինչո՞ւ ասիր, չէ՞ որ իմ խնձորը թթու ու լեղի է օձի կաթի պես:
    - Ճիշտ է, խնձորդ թթու ու լեղի է, բայց ունեցածդ էդ է. ինձ համար հո չե՞ս քաղցրացնի քո պտուղը. դու չլինեիր լեզուս բերանիս մեջ կչորանար: Մնաս բարով: Շեն ես ու շեն մնաս:
    - Գնաս բարով, բարի տղա, որ դու էդպես բարի ես, իմ խնձորի թույնը քեզ վնաս չի տա:
    Թագավորի տղան գնում է, գնում, հասնում է կախարդ աղջկա պալատին: Տեսնում է, որ պալատի դռան առաջ, աջ կողմը կապած է գայլը՝ խոտը առաջին, ձախ կողմը ղոչը՝ միսը առաջին:
    - Տեր Աստված,- ասում է ինքն իրեն,- է՞ս ինչ բան է, չտեսածս բաները տեսնում եմ. ո՞վ է տեսել գայլը խոտ ուտի, ղոչը՝ միս:
    Վեր է առնում ղոչի առջևից միսը դնում է գայլի առջևը, խոտն էլ՝ ղոչի առջևը: Գայլն ու ղոչը ասում են.
    - Գնա՛, թագավորի տղա, որ դու էդպես լավություն արիր մեզ, մենք քեզ վնաս չենք տա:
    Թագավորի տղան ներս է մտնում պալատի դռնից՝ տեսնում է, որ դռան մի թևը բաց է, մյուսը վրան դրած: Ինքն իրեն ասում է.
    - Էս ի՞նչ բան է, էս պալատը անտեր է ի՜նչ է, տեր-տիրական չունի՞։ Դռան մի փեղկը վրա չդրվելով չորացել, ծռվել մնացել է, մյուս փեղկը կարոտ է, որ մի ձեռք կպչի իրեն և բաց անի:-  Ասում է ու բացած փեղկը վրա է դնում, դրածը բաց է անում ու մտնում պալատ:
    Դռան փեղկերն ասում են.
    - Գնա՛, բարի տղա, քեզ վնաս չենք տա:
    Պալատով գնում, գնում է, մտնում կախարդ աղջկա պարտեզը: Պարտեզ, ի՜նչ պարտեզ, պարտեզ մի ասի՝ դրախտ ասա. ոչ գրչով կգրվի, ոչ լեզվով կպատմվի նրա գեղեցկությունը:
    Աշխարհի բոլոր երգեցիկ թռչունները այնտեղ էին երգում, աշխարհի բոլոր ալ ու ալվան, խաս ու ղումաշ ծաղիկները այնտեղ էին ծաղկում, աշխարհի բոլոր գեղեցիկ թիթեռները այնտեղ էին թրթռում, աղբյուրներն ու շատրվանները լալ ու գոհար էին շաղ տալիս և արևի շողերի տակ ծիածաններ էին կազմում: Բոլոր ծառերը փարթամ սաղարթ ունեին և համեղ պտուղներ:
    Այն ծառը, որի վրայից կախված էր Հազարան Բլբուլը իր ոսկե վանդակով, զուտ ոսկի էր, ճյուղերն ու տերևները արծաթե, խնձորները մեծ-մեծ զմրուխտներ: Այդ աննման ծառի տակ քնած էր Հազարան Բլբուլի տեր կախարդ աղջիկը, չքնաղ գեղեցկուհին:
    Թագավորի տղան ապշել-մնացել էր իր տեսածից: Մոտեցավ ծառին, Հազարան Բլբուլին վանդակով վեր առավ ծառից, ու շտապով դռները վեր բացվեցին նրա առաջ, ղոչն ու գայլը ճամփա տվին: Նա դուրս եկավ այգուց:
    Խնձորենին անուշ խնձոր գլորեց նրա առջև, աղբյուրը ջուրը քաղցրացրեց նրա համար:
    Գնաց տղան իր եղբայրներին գտնելու:
    Մի տարին արդեն լրացել էր: Եղբայրները պայման էին դրել, որ մի տարուց հետո գան դարձյալ այն տեղը, որտեղից բաժանվել էին: Թագավորի տղան Հազարան Բլբուլը ձեռին գալիս է, գալիս, հասնում է այնտեղ, որտեղ արաբը իր եղբորը քար էր դարձրել: Արաբը դուրս է գալիս և այդ եղբոր առաջ, ուզում է, որ նրան իր ձեռքի սև ճիպոտով խփի ու քար դարձնի, բայց Հազարան Բլբուլը երգում է իր գեղեցիկ երգը: Արաբը այդ երգը լսում է թե չէ՝ ընկնում է ու քար դառնում, իսկ բոլոր քարացած մարդիկ և թագավորի միջնեկ տղան նորից շունչ են առնում ու մարդ դառնում:
    Թագավորի քարացած տղան հասնում է ու իր եղբորը փաթաթվում: Նրանք համբուրվում են ու գնում այն ճամփաբաժանը, իրենց մեծ եղբորը սպասում:
    Շատ են սպասում, քիչ են սպասում, տեսնում են, որ իրենց մեծ եղբայրը չի գալիս, վեր են կենում գնում-ընկնում են քաղաքից քաղաք, գտնում են նրան ու երեքով միասին գնում են դեպի իրենց հոր երկիրը:
    Ճանապարհին նրանք հասնում են մի անապատ տեղ, որտեղ մի կաթիլ ջուր չկար: Դես են ընկնում, դեն են ընկնում, տեսնում են մի ջրհոր: Է՛, ով մտնի՝ հորից ջուր հանի: Մեծը թե՝ ես վախենում եմ, միջնեկը թե՝ ես էլ եմ վախենում: Փոքրը թե՝ ես ինչ անեմ, հո չե՞մ թողնի, որ իմ եղբայրները ծարավից մեռնեն: Ինչ էլ կուզի լինի, եկեք ինձ կախեք հորը, մտնեմ ջուր հանեմ:
    Երկու եղբայր բերին փոքրին կախին հորը: Բայց մտքերը չար էր: Նախանձեցին եղբոր վրա, թե ինչու սրա պատիվը բարձրանա, թոկը կտրեցին եղբորը գցեցին հորը, իրենք Հազարան Բլբուլն առան ու գնացին: Հասան իրենց հոր քաղաքը, ներկայացան թագավորին, ասացին, որ բերել են Հազարան Բլբուլը:
    - Ուր է ձեր եղբայրը,- հարցնում է հայրը:
    - Չգիտենք, հայր, գնաց ու չեկավ: Դարդ մի՛ անի, եթե կենդանի է՝ կգա:
    Հազարան Բլբուլը տարան տաճարի մեջ կախեցին, բայց նա չերգեց ու չերգեց:
    Թագավորի որդին հորի մեջ նստած մտածում էր, թե ինչո՞ւ եղբայրները իր հետ այդպես վարվեցին, ի՞նչ կլինի իր վերջը: Հանկարծ մտաբերեց, որ աղավնին իրեն մի փետուր է հիշատակ թողել: Հանեց փետուրը ծոցից, երեք անգամ համբուրեց և ասավ.
    - Սիրուն աղավնի, նեղ տեղն եմ, հարազատ եղբայրներս ինձ հորի մեջ թողին: Բա դու ասում էիր, բարի մարդի գործը կհաջողվի. է՞ս է հաջողությունը:
    Խոսքը վերջացրել էր, չէր վերջացրել, մեկ էլ երկնքում անթիվ, անհամար աղավնիներ երևացին: Ամեն մի աղավնի կտցով մի ծառի ոստ էր բերել: Նրանք ծառի ոստերը գցեցին հորը այնպես, որ հորը լցվեց, և թագավորի տղան հորից դուրս եկավ ու շարունակեց իր ճամփեն:
    Թող գնա, մենք լուրը տանք կախարդ աղջկանից:
    Նա զարթնեց քնից, տեսավ , որ իր Հազարան Բլբուլը չկար: Վազեց, ման եկավ այգում, չկար, վազեց մտավ պալատ, Բլբուլը չկար, դուրս վազեց պալատից և դռներին ասավ.
    - Դռներ, ինչո՞ւ ճամփա տվիք Հազարան Բլբուլը տանողին, ինչո՞ւ դավաճանեցիք ինձ:
    - Մենք ինչո՞ւ ճամփա չպետք է տայինք այն բարի տղին,- ասացին դռները,- էսքան ժամանակ դու մեզ մի անգամ կարգին վրա չդրիր ու բաց չարիր: Չորացել, ծռվել մնացել էինք, իսկ նա մեզ լավություն արավ:
    Գնաց գայլին ու ղոչին ասավ.
    - Գայլ, դու ինչո՞ւ չպատառոտեցիր գողին:
    - Ես ինչո՞ւ պատառոտեի էն բարի տղին, նա ինձ միս տվեց, իսկ դու խոտով ես կերակրում ինձ:
    Ղո՛չ, դու ինչո՞ւ չխփեցիր նրան:
    Ինչո՞ւ պետք է խփեի բարի տղին, նա ինձ խոտ տվեց, իսկ դու մսով ես կերակրում ինձ:
    Կախարդ աղջիկը վազեց խնձորենուն հասավ.
    - Ա՛յ խնձորենի ինչո՞ւ չթունավորեցիր Հազարան Բլբուլը տանողին:
    - Ինչո՞ւ թունավորեի էն բարի տղին, դու իմ պտուղները փչացրել ես, իսկ նա ինձ օրհնեց:
    Գնաց աղբյուրին հասավ.
    - Ա՛յ աղբյուր, ինչո՞ւ ծով չդարձար, չխեղդեցիր Հազարան Բլբուլը տանողին:
    - Ինչո՞ւ խեղդեի էն բարի տղին. դու իմ ջուրն ես փչացրել, իսկ նա օրհնեց ինձ, ասավ, թե ակդ անսպառ լինի:
    Հուրի-փերին էլ չկանգնեց, առաջ վազեց, եկավ, եկավ հասավ Հազարան Բլբուլը տանողի հոր քաղաքը: Իմացավ, որ իր Հազարան Բլբուլը կախած է տաճարում, բայց չի երգում:
    Հուրի-փերին գալիս է թագավորի մոտ, ասում է, որ Հազարան Բլբուլն իրենն է, էդ ո՞վ է եկել, գողացել բերել:
    Թագավորի մեծ տղան ասում է, թե ես եմ բերել Հազարան Բլբուլը:
    - Թե որ դու ես բերել,- ասում է աղջիկը,- դե ասա, ի՞նչ տեսար իր պալատում:
    Թագավորի տղան ի՞նչ կարող էր ասել, քանի որ ոչինչ չէր տեսել: Միջնեկ տղան ասում է, թե ես եմ բերել:
    - Դե որ դու ես բերել, ասա ի՞նչ տեսար ճամփին:
    Դա էլ ոչինչ չի կարող ասել:
    Այդ խոսակցության ժամանակ գալիս հասնում է փոքր եղբայրը, ու ասում է, թե ես եմ բերել Հազարան Բլբուլը:
    - Եթե դու ես բերել,- ասում է կախարդ աղջիկը,- ի՞նչ տեսար ճանապարհին:
    - Ես տեսա քո կախարդած աղբյուրը, խնձորենին, տեսա պալատիդ պահապան գայլին ու ղոչին, տեսա բաց արած դռները, տեսա քո անմահական այգին:
    - Այո, հիմա հավատում եմ, որ դու ես բերել իմ Հազարան Բլբուլը, իմ այգու զարդը: Բայց մինչև հիմա որտե՞ղ էիր, եղբայրներդ ինչո՞ւ են ասում, թե իրենք են բերել Հազարան Բլբուլը:
    - Իմ եղբայրներն շատ նախանձոտ և ապերախտ մարդիկ դուրս եկան: Միջնեկին արաբը քար էր դարձրել, Հազարան Բլբուլի երգով էլի մարդ դարձավ: Մեծ եղբայրս հանգիստ գնացել, թագավորի մոտ ծառայության էր մտել,, իբր թե գնացել էր Հազարան Բլբուլը բերելու:
    Ճամփին էլ, երբ որ ինձ կախեցին հորը ջուր հանելու, թոկը կտրեցին, ինձ գցեցին հորը և Հազարան Բլբուլը առան եկան:
    Ես եմ բերել Հազարան Բլբուլը, ե՛ս:
    Էդ ժամանակ հանկարծ երգեց Հազարան Բլբուլը, տաճարը լցվեց մեղմ, հաճելի կլկլոցով:
    Թագավորը հրամայեց, որ ապերախտ եղբայրներին պատժեն, բայց փոքր եղբայրը ասավ.
    - Թագավոր, ներիր եղբայրներիս:
    Եղբայրներն ընկան փոքր եղբոր ոտները ու ներողություն խնդրեցին:
    Հազարան Բլբուլն ավելի ու ավելի բարձրացրեց իր կլկլոցը, սիրուն ելևէջներով երգը գեղգեղում էր տաճարի կամարների տակ:
    Այդ ժամանակ հայտնվում է տաճարում էլի էն մարդն ու ասում.
    - Թագավորն ապրած կենա, ա՛յ հիմի տաճարը ոչ մի պակասություն չունի: Քանի որ Հազարան Բլբուլը կերգի, իմացեք, որ եկեղեցին կանգուն է: Որ օրը Հազարան Բլբուլը լռեց, իմացե՛ք, որ եկեղեցին շեն չի, թեկուզ նրա շենքը մեր աչքին երևա պատերը՝ արծաթից, սյուներն ու գմբեթը՝ ոսկուց:
    Թագավորն էդ խոսքերի միտքը հասկացավ ու այնուհետև սկսեց սիրով կառավարել իր երկիրը: Տաճարի դուռը բաց էր թե՛ աղքատի և թե՛ հարուստի առաջ: Տաճարը ուխտատեղի էր դարձել ժողովրդի համար: Երկրի ամեն մի կողմից թշվառներն ու հիվանդները գալիս էին մխիթարություն ու բժշկություն գտնելու: Եվ երբ թագավորը անարդար բան էր բռնում, Հազարան Բլբուլը օրերով լռում էր և չէր երգում:
    Կախարդ աղջիկը է՛լ չհեռացավ իր Հազարան Բլբուլից, դարձավ թագավորի տղի նշանածը:
    Յոթ օր, յոթ գիշեր հարսանիք արին: Կերան, խմեցին, քեֆ քաշեցին:
    Երկնքից երեք խնձոր իջավ. մեկը պատմողի
    ն, մեկը լսողին, մեկն էլ ընթերցողին:

     



    Քույրն ու եղբայրը - Աթաբեկ Խնկոյան

    Քույրն ու եղբայրը - Աթաբեկ Խնկոյան

    Նախորդը

    Տերտերն ու իր Բալդի ծառան - Աթաբեկ Խնկոյան

    Տերտերն ու իր Բալդի ծառան - Աթաբեկ Խնկոյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: