• 25 նոյեմբեր, 2024
     Տաթևիկ Խաչատրյան Գերասիմի, հոգեբույժ-հոգեթերապևտ

    Տաթևիկ Խաչատրյան Գերասիմի, հոգեբույժ-հոգեթերապևտ

    - Բարև Ձեզ հարգելի դոկտոր Խաչատրյան, մի քիչ պատմեք Ձեր մասին։

    - Բարև Ձեզ։ Պացիենտներս ինձ դիմում են դոկտոր Խաչատրյան կամ Տաթևիկ Գերասիմովնա:

    Սովորել եմ Երևանի պետական բժշկական համալսարանում բակալավրիատը, մագիստրատուրան և մեծահասակների հոգեբուժության օրդինատուրան։

    Բժշկության մի քանի տարբեր բնագավառներում ուսանող ժամանակից ինձ փորձել եմ, բայց վերջում կանգնեցի հոգեբուժության ընտրության առջև ու ՉՓՈՇՄԱՆԵՑԻ։ Օրդինատուրայիս սկզբի մի քանի ամիսն անցել է «Նորք» հոգեբուժական կլինիկայում, այնուհետև «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում՝ տղամարդկանց բաժանմունքում։

     

    - Կպատմե՞ք Ձեր աշխատանքային փորձի մասին։ 

    - Օրդինատուրայի ընթացքում աշխատել եմ MHS հոգեկան առողջության ծառայությունում, որպես բժշկի ասիստենտ։

    Ավարտելուց ու ամուսնանալուց հետո, տեղափոխվեցինք Արցախ։ 1 տարի շարունակ աշխատել եմ Արցախի հանրապետության Հոգեթմրաբանական դիսպանսերում (թե՛ ամբուլատոր ծառայությունում, թե՛ ստացիոնար), «Էմպաթիա» հոգեկան առողջության կենտրոնում ու Ստեփանակերտի զինկոմիսարիատում, պետք է անկեղծ ասեմ, որ փորձառության համար հաստատ արժի Երևանից դուրս գոնե մի տարի աշխատել։ Պատերազմի ժամանակ ստիպված էի ետ վերադառնալ։

    Ներկայումս աշխատում եմ MHS հոգեկան առողջության ծառայությունում որպես հոգեբույժ-հոգեթերապևտ, բայց բացի դա իրագործում եմ վաղեմի երազանքս՝ սովորում եմ Առողջապահության ազգային ինստիտուտում, որպես մանկական և դեռահասային հոգեբուժության օրդինատոր։ 

    Նաև հանդիսանում եմ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի երիտասարդ անդամ, EFPT (Հոգեբուժության Թրեյնիների Եվրոպական Ֆեդերացիա) Հայաստանի ներկայացուցիչ։

     

    - Ի՞նչ է Ձեզ համար հոգեբուժի մասնագիտությունը։

    - Հոգեբուժությունն ամենայուրահատուկ մասնագիտություններից է, որտեղ շատ հաճախ բախվում են իրական աշխարհը, կրոնն ու ֆանտաստիկան, որտեղ պետք է ամեն ինչից գոնե մի քիչ պատկերացում ունենալ, քանի որ չգիտես պացիենտիդ հետ կոնտակտը որ թեմայի շուրջ է հաստատվելու։

    Իսկ պատկերացրեք հիվանդների ու նրանց հարազատների երջանիկ հայացքները, երբ «անդունդի եզրից» ետ ես բերում ու ամեն յուրաքանչյուր հանդիպմանը տեսնում ես երջանիկ ու կյանքը վայելող անհատի։

    Կարող եմ վստահաբար ասել ու կրկնել բուժառուներիցս շատերի խոսքերը. «Հոգեկան առողջությունը երբեք պետք չէ քիչ գնահատել, ավելի լավ է ոչինչ չունենալ, բայց հոգեպես առողջ լինել»։

    Ասածս ինչ է, գնահատեք ձեր հոգեկան առողջությունը

     

    - Նշենք նաև, որ Դուք մեզ տրամադրում եք բավականին հետաքրքիր, մասնագիտական նյութեր, ինչպիսիք են՝ 

    Քրիստինե Փանոսյան, Էլոս էպիլացիայի մասնագետ, կոսմետոլոգ

    Քրիստինե Փանոսյան, Էլոս էպիլացիայի մասնագետ, կոսմետոլոգ

    Նախորդը

    Ռուզաննա Մարկոսյան, Պերմանենտ դիմահարդար

    Ռուզաննա Մարկոսյան, Պերմանենտ դիմահարդար

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: