Գեներալիզացված Տագնապային Խանգարման հիմնական ախտանշանը հանդիսանում է գրեթե անընդհատ առկա տագնապը և անհանգստությունը։ Հետաքրքիր է այն, որ դրանք իենց ուժգնությամբ չեն համապատասխանում արտաքին ազդակներին։
Տագնապի քրոնիկ բնույթ կրելը հիմնականում զուգորդվում է դեպրեսիայի հետ, ինչի պատճառով էլ հաճախ ճիշտ ժամանակին չի ախտորոշվում։
Տարածված ախտանիշներն են.
- անընդհատ տագնապը
- անհաղթահարելի անհանգստությունը
- ցածր տրամադրությունը
- լացկանությունը կամ կոկորդում «լացը խեղդելու» զգացումը
- դյուրագրգիռությունը
- մտածողության տեմպի արագացումը
- քնի խանգարումները (դժվար քուն մտնել, հաճախակի արթնացումներ, «հոգնած» արթնանալու զգացում)
- ոչինչ չանելու ցանկությունը
Բայց խնդիր ունեցող անհատները բժշկի դիմում են հիմնականում ոչ թե վերը նկարագրվածի կապակցությամբ, այլ մարմնական զգացողությունների պատճառով։
Դրանք են.
- սրտխփոց և/կամ հաճախասրտություն
- հաճախաշնչություն կամ հևոց
- գլխապտույտ
- քրտնոտություն
- բերանի չորություն
- վերջույթների սառում
- մկանային լարվածություն
- մկանային ցավեր
- դող
- սննդի ընդունման դժվարություն (կոկորդում օտար մարմին լինելու զգացողության պատճառով)
- սրտխառնոց
- որովայնի ցավեր
- հաճախամիզություն
- փորլուծություն
Իսկ ամենատարծված վարքային յուրահատկություններն են.
- ատում են անորոշությունը
- խուսափում են ոչ հստակ իրադարձություններից
- հետաձգում են հանձնարարությունների և աշխատանքի իրագործումը
Պետք է իմանալ նաև, որ պարտադիր չեն բոլոր ախտանիշների առկայությունը։
Օրգան- համակարգերի պաթոլոգիաների բացառումից հետո պետք է դիմել հոգեկան առողջության մասնագետի՝ հոգեբույժ-հոգեթերապևտի, ախտորոշման և բուժման տակտիկան որոշելու նպատակով։
Բուժումը կոմպլեքս է՝ դեղորայք + հոգեթերապիա:
Նկարի հեղինակ, Լինդա Շնեյդեր՝ «Տագնապ»
Հեղինակ dr.tatevkhachatryan
Մեկնաբանել