• 21 դեկտեմբեր, 2024
     B2C, B2B, B2G, C2C, C2B, G2B, G2C մարքեթինգ

    B2C, B2B, B2G, C2C, C2B, G2B, G2C մարքեթինգ

    Մարքեթինգը բիզնես անբաժանելի գործառույթներից է։

    Եթե փորձենք հնարավորինս պարզ ձևակերպել, ապա մարքեթինգի հիմնական նպատակներն են հասկանալ, թե ինչ են ուզում սպառողները, ինչպես բավարարել նրանց կարիքները և վաճառել նրանց արտադրանքը կամ ծառայությունը՝ շահույթ ստանալու նպատակով:

    Մարքեթինգը ունի որոշակի ուղղություններ` B2C, B2B, B2G, C2C, C2B, G2B, G2C և այլ, որոնք օգնում են մարքեթոլոգներին պլանավորումների, ռազմավարության մշակման ժամանակ․

    B2C (Business to Consumer, բիզնեսը սպառողին) բիզնես մոդել է, որտեղ ընկերությունը ապրանքը/ծառայությունը վաճառում է վերջնական սպառողին կամ անհատին:

    Դրանք են, օրինակ, մթերային խանութները, զվարճանքի կենտրոնները, սրճարաններն ու ռեստորանները, կինոթատրոնները, առցանց խանութները, ինչպիսիք են Wildberries-ը, Amazon-ը, eBay-ը, կամ ընկերությունները, որոնք ապրանքներ են վաճառում իրենց կայքի միջոցով:

     B2C, B2B, B2G, C2C, C2B, G2B, G2C մարքեթինգ

    B2B (Business-to-Business, բիզնեսը բիզնեսի համար) բիզնես մոդել է, որտեղ մի ընկերություն ապրանքներ/ծառայություններ է վաճառում այլ ընկերություններին: Հաճախ B2B վաճառքները տևում են մի քանի շաբաթ և ուղեկցվում են տարբեր քննարկումներով։

    B2G (Business-to-Government, բիզնեսը պետական մարմիններին). մարքեթինգի այս տեսակը ներառում է ձեռնարկություններ, բիզնեսներ, որոնք վաճառում են ապրանքներ կամ ծառայություններ պետական մարմիններին: Օրինակ, պետական մարմիններին սարքավորումներ, սնունդ, կահույք վաճառող ընկերությունները, կամ կառավարությանը ծառայություններ մատուցող բիզնեսները, օրինակ էլեկտրական հոսանք, ինտերնետ կապ․․․

    C2C (Consumer-to-Consumer, հաճախորդը հաճախորդի համար). բիզնես մոդել է, որտեղ հաճախորդները ապրանքներ կամ ծառայություններ են վաճառում այլ սպառողներին: Օրինակները անհատներ, ովքեր առանց բիզնեսի ստեղծման իրեր են վաճառում միմյանց, կամ ծառայություններ են մատուցում գումարի դիմաց, օրինակ դասապատրաստումներ, լեզուների, ծրագրերի ուսուցումներ, կամ իրեր են վաճառում List, eBay-ի կամ Etsy-ի նման հարթակներում:

    B2C, B2B, B2G, C2C, C2B, G2B, G2C մարքեթինգ

    C2B (Consumer-to-Business, հաճախորդը բիզնեսի համար).  բիզնես մոդել է, որտեղ սպառողները ապրանքներ կամ ծառայություններ են վաճառում բիզնեսին: Օրինակները անհատներ, ովքեր վաճառում են իրենց փորձը կամ ծառայությունները ձեռնարկություններին, կամ սպառողներ, ովքեր ապրանքներ, ձեռքի աշխատանքներ են վաճառում բիզնեսներին, նաև էլեկտրոնային հարթակների միջոցով:

    G2B (Government-to-Business, Պետական մարմինները բիզնեսի համար)․ բիզնես հատվածի և պետական կառույցների միջև փոխգործակցության մոդել է, հիմնականում ունենալով բիզնեսին աջակցելու և զարգացնելու նպատակներ։ 

    G2C (Government-to-Consumer, Կառավարությունը սպառողին). պետական ​​մարմինների և քաղաքացիների միջև փոխգործակցության մոդել: Օրինակները ներառում են պետական մարմիններ, որոնք ծառայություններ են մատուցում, ինչպիսիք են առողջապահությունը կամ կրթությունը:

    C2G (Consumer-to-Government, Սպառողը Կառավարության համար).  նկարագրում է սպառողների և պետական մարմինների միջև գործարքները: Օրինակ, կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները տների և բիզնեսի սեփականատերերին ուղղակի մուտք են տալիս կառավարության կողմից հովանավորվող էներգետիկ ծառայություններին: 

    Աշխատանքի դիմելու «չիկարելիներ» և կանոններ, Մաս 1, Անուշ Ափիկյան

    Աշխատանքի դիմելու «չիկարելիներ» և կանոններ, Մաս 1, Անուշ Ափիկյան

    Նախորդը

    Ինչու գրանցել ընկերությունը yandex.map քարտեզում

    Ինչու գրանցել ընկերությունը yandex.map քարտեզում

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: