• 10 դեկտեմբեր, 2024
     Հազը հղիության ժամանակ

    Հազը հղիության ժամանակ

    Հազը հղիության ժամանակ անհարմարություններ է պատճառում  և մայրիկին, և չծնված բալիկին: Որքան այն հաճախակի և խորն է, այնքան վտանգավոր է: Առաջին հայացքից թվում է, որ հազը չի կարող վնասել փոքրիկին, սակայն չոր, ուժեղ հազը առաջացնում է արգանդի լարվածություն, որը առաջացնում է ցավեր և արյան շրջանառության խանգարումներ, որն էլ բերում է պտղի համար այդքան կարևոր թթվածնի և սննդարար նյութերի պակասի:  

    Ինչ վնասներ կարող է լինել հազից հղիության տարբեր շաբաթներում.

    * Հղիության 1-14-րդ շաբաթներ Առաջին եռամսյակում վտանգավոր է ցանկացած տեսակի հազը: Չոր, ինտենսիվ հազը կարող է բերել անգամ վիժման: Ինչպես արդեն նշեցինք, արգանդի լարվածության պատճառով պտղի մոտ կարող է առաջանալ թթվածնային քաղց, անհրաժեշտ նյութերի պակաս... Թաց՝ խորխարտադրությամբ հազը կարող է առաջացնել սրտխառնոց և փսխում: Հաճախակի փսխումները բերում են կնոջ մարմնի ջրազրկմանը և օրգանիզմում վիտամինների և հանքանյութերի կորստի: Հազը կարող է առաջանալ ոչ միայն մրսածությունից, այլև վիրուսային հիվանդություններից, որոնք նույպես կարող են վնասել պտղին: Այդ իսկ պատճառով եթե Ձեզ մոտ սկսվել է հազ, անհապաղ դիմեք բժշկի:   * Հղիության 15-26-րդ շաբաթներ Հղիության երկրորդ եռամսյակում առավել վտանգավոր է  կրկնվող, չոր հազը: Դրա հետևանքով կարող է ծնվել դեռևս չզարգացած պտուղ: Բացի դրանից, հղիության 15-26-րդ շաբաթներում հազը կարող է առաջացնել խնդիրներ պտղի նյարդային համակարգի զարգացման ժամանակ:   * Հղիության 27-40-րդ շաբաթներ Ավելի քիչ վտանգ է պարունակում հազը հղիության երրորդ եռամսյակում: Սակայն պետք է հիշել, որ այն կարող է բերել կաթնագեղձերի խնդիրների, ինչպես նաև կարող է առաջացնել վաղաժամ ծննդաբերություն: Եթե Դուք հղի եք, և հազում եք, պետք է անեք ամեն ինչ, որպիսի այն բուժեք հնարավորինս կարճ ժամկետներով, և պետք է անպայման դիմեք Ձեր բժշկին:

     

    Խորհուրդներ

    1. Չոր հազի դեպքում շատ է օգնում հատկապես սև բողկի թարմ հյութը, որը պետք է խառնել բնական մեղրի հետ 2:1-ի հարաբերությամբ, այսինքն 2 բաժին բողկի հյութ, 1 բաժին մեղր: Լավ խառնում ենք և խմում ենք 2-3 ճաշի գդալ օրական 3-6 անգամ:
    2. Վերցնում ենք 3-4 հատ թուզ, վրան լցնում ենք 500 գրամ կաթ և թույլ կրակի վրա եփում ենք այնքան, մինչև կաթը դառնա շագանակագույն: Կարող ենք ավելացնել նաև մեղր: Այս համեղ և բուժիչ կաթը պետք է խմենք օրը 3 անգամ 100մլ չափաբաժնով:
    3. Մանր կտրատում կամ քերում ենք 500 գրամ սոխը, ավելացնում ենք 2 ճաշի գդալ մեղր: Որոշ ժամանակ հետո առաջանում է հեղուկ: Այս բուժիչ հյութը խմում ենք մեկ թեյի գդալ օրական 3 անգամ: Այն նաև կարող ենք քսել վզին և կրծքին:
    4. Վերցնում ենք հավասար քանակությամբ պնդուկ և մեղր: Մանր կտրատում ենք պնդուկը, խառնում ենք մեղրի հետ և օգտագործում ենք օրական 3-6 անգամ:
    5. Մեկ բաժակ կաթի մեջ ավելացնում ենք մեկ թեյի գդալ շալֆեյ, եռացնում ենք թույլ կրակի վրա: Դնում ենք տաք տեղ 3-4 ժամ: Ցանկալի է խմել քնելուց առաջ:

    Հազի դեմ նաև շատ լավ միջոցներ են կոկորդի ողողումները և ինգալյացիան: Կոկորդը պետք է ողողել ուտելուց հետո, օրական 5-6 անգամ: Ողողումները արվում են շալֆեյով, երիցուկով, վաղինակով և այլ հակաբորբոքային բույսերով: Ինչպես նաև կարող ենք սովորական ջրի մեջ ավելացնել աղ, սոդա կամ խնձորի քացախ և կատարել ողողումներ: Ինգալյացիաների համար շատ հարմար են ինգալյացիոն սարքերը: Սակայն եթե չունենք դրանցից, կարող ենք կաթսայի մեջ լցել ջուր, ապա այն դնում ենք թույլ կրակին, նստում ենք մոտիկ և շնչում ենք գոլորշին: Ինգալյացիաների ժամանակ ջրին կարող ենք ավելացնել յուղեր, աղ, սոդա կամ էլ հակաբորբոքային բույսեր՝ երիցուկ, շալֆեյ, մասուր... Չի կարելի կատարել ինգալյացիաներ, եթե ջերմություն ունեք: Չենք մոռանում նաև օգտագործել շատ հեղուկներ, բացառությամբ գազավորված և ալկոհոլային խմիչքների: Սնունդը պետք է լինի բնական, թեթև և վիտամիններով հարուստ: Առողջություն բոլորին  

    Վտանգավո՞ր է արդյոք հղիներին թռչել ինքնաթիռով

    Վտանգավո՞ր է արդյոք հղիներին թռչել ինքնաթիռով

    Նախորդը

    Կալանխոե՝ հղիության ժամանակ

    Կալանխոե՝ հղիության ժամանակ

    Հաջորդը

    Մեկնաբանել