• 15 հոկտեմբեր, 2024
     Սայլ, որը ավելի քան երեք հազար տարեկան է

    Սայլ, որը ավելի քան երեք հազար տարեկան է

    Պատմության մեջ առաջին անգամ «Արմենիա» անունը հանդիպում է պարսից Դարեհ Վշտասպ թագավորի՝ մ.թ.ա. 521թ. արձանագրության մեջ, որը գտնվել է Քերմանշահ քաղաքի մոտ Բիհիսթունի ժայռի վրա և գրված է երեք լեզուներով։ Հին պարսկերենում Հայաստանը կոչվում է «Արմենիա», էլամերեն տեքստում՝ «Հարմինիա», իսկ բաբելականում՝ «Ուրաշտու»։ Ուրեմն հենց խանձարուրից էլ մեր երկիրը հանդես է գալիս տարբեր անուններով։

    Այս սայլը ավելի քան երեք հազար տարեկան է, հայտնաբերված է Լճաշեն գյուղի մոտակայքում կատարված պեղումների ժամանակ։

    Հայոց լեզուն կամ հայերենը հնդեվրոպական լեզվախմբի մի առանձին ճյուղ է։

    Հայկական լեռնաշխարհում ընդհանուր լեզուն առաջացել է այն տարբեր ցեղերի լեզուներից, որոնք միաձուլվելով կազմել են միասնական հայ ժողովուրդը։ Այդ է վկայում հույն պատմաբան Ստրաբոնը (II դ., մ.թ․ա.)։ Սակայն այդ հին լեզուն, որը հայկական այբուբենի գյուտից հետո (IV դարի վերջում) դարձավ գրական լեզու՝ գրաբար, ժամանակի ընթացքում իր տեղը զիջեց աշխարհաբարին, այժմյան հայերի գրական լեզվին: Աշխարհաբարը ձևավորվելով XIX դարի սկզբներից, աստիճանաբար հաստատվում է գրականության մեջ և դառնում համաժողովրդական, այժմ նա դուրս է մղում նաև գավառաբարբառները, որոնց թիվը հասնում՛ է մի քանի տասնյակի:
    Իր գոյության սկզբից ևեթ Հայկական պետությունը հարկադրված էր հանուն անկախության անընդհատ պայքար մղել ընդդեմ մեդացոց թագավորության, աքեմենյան Պարսկաստանի և հունա-մակեդոնական նվաճողների։

    Մ.թ.ա. IV դարի երկրորդ կեսին Հայաստանը վերականգնեց իր պետականությունը, թեպետև ժամանակավորապես։

    190թ. մ.թ.ա., օգտվելով սելևկյանների թուլացումից, հենց նրանց սատրապներից («ստրատեգներց») երկուսը՝ հայ իշխաններ Արտաշեսն ու Զարեհը, իրենց շուրջը համախմբելով ժողովրդին, ապստամբեցին և Հայաստանը հայտարարեցին անկախ։

    Բաբելոնյան աստղ

    Բաբելոնյան աստղ

    Նախորդը

    Նախագիտելիք, Ագուլիս

    Նախագիտելիք, Ագուլիս

    Հաջորդը

    Մեկնաբանել