• 29 մարտ, 2024
     Մերի Ներսիսյանի օրագիրը

    Մերի Ներսիսյանի օրագիրը

    Օրագիր վարե՞լ եք... Գուցե հիմա էլ ունեք...
    Երեկ ձեռքս ընկան օրագրերս (հա, պարապությունից սկսեցի քրքրել դարակներս ? ) Տեր Աստվա՜ծ, ինչքան բան կարող են պատմել մեր մասին մեր օրագրերը: Թերթում էի ու մտածում՝ կարծես ոչ թե օրագիրն է պահել գաղտնիքներս, այլ ես՝ նրա, քանի որ ես իսկապես մոռացե էի ՄԵԾ մասն այն ամենի, ինչ գրել էի: Իսկ գրել եմ (դա էլ մոռացել էի) մինչև մեծ աղջկաս ծնունդը:

    Մոռացել էի նաև, որ վարում էի տարբեր տեսակի օրագրեր՝ մեկում իրադարձությունների մասին էի գրում, իսկ երկրորդում «փիլիոփայում» էի:

    Անհամեստ է հնչելու, կներեք, բայց ես հպարտացա դեռահաս Մերիով ու կյանքի, հարաբերությունների, նպատակների, ապագայի մասին նրա (իմ) մտքերով: Ուզում եմ մի քանի մեջբերում անել...

    * Փորձիր ուժեղ լինել ամենաուժեղ պրոբլեմից
    * Միշտ մտածիր հետևանքների մասին
    * Պաշտպանիր իրավունքներդ
    * Օգնիր բոլորին
    * Կարողացիր ներել
    * Սիրելուց չկուրանաս
    * Գնահատիր քեզ
    * Աշխատիր անդադար
    * Ամեն ինչ չափի մեջ
    * Ամեն տեղ՝ առաջինը...

    Դո՞ւք էլ նկատեցիք՝ տպավորություն է, թե ես ինձ «հանձնարարություններ» եմ տվել, գծել եմ թույլատրելիի սահմանները ու նախանշել ուղղությունը, որով պետք է շարժվեմ: Ես իրոք չեմ հիշում, թե որտեղից այդ մտքերը, ինքնակառավարման հակումը, բայց դա եղել է ու գուցե այսօր շատ բաների համար ես պարտական եմ հենց այն երեխային, որը Love is... գրելու և սրտիկներ նկարելու փոխարեն զբաղված էր իմ ապագայով: Մտածելու թեմա է...

     

    Աղբյուր՝ https://www.instagram.com/mary_nersisyan/

    Дэв, на которого напали, всегда побеждает

    Дэв, на которого напали, всегда побеждает

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: