Սև կարիճը լճի ափին տեսավ մի գորտ,
Ասավ. - Ա՛յ գորտ, ճարպիկ լողորդ,
Ա՛ռ ինձ մեջքիդ աղբերաբար,
Ա՛ռ ու լճի էն ափը տար:
Էն ինչ գորտն էր,
Քաջ լողորդն էր,
Շալակն առած սև կարիճին,
Իրեն տվեց կապույտ լճին:
Բայց կարիճը խայթեց գորտին,
Խեղճը ջրում փռվեց լերդին,
Ուշքը գնաց,
Նվաղելով հա՛ կռկռաց.
- Կարի՜ճ...
Դահի՜ճ...
Ես էլ կորա՜...
Դու էլ կորար,
Ա՜յ անկամորդ...
Ղորտ... ղորտ... ղո՜րտ...
- Բնությունս է այդպես, ա՜յ գորտ:
Թե չխայթեմ,
Ես կպայթեմ, -
Կարիճն ասաց,
Ինքն էլ խեղդվեց՝ ափ չհասած:
Մեկնաբանել