• 22 հունիս, 2024
     Սուրբ Մեսրովբի տոնին - Միքայել Նալբանդյան

    Սուրբ Մեսրովբի տոնին - Միքայել Նալբանդյան

    Մովսես թեև օրենք տվեց,
    Բայց գիրը կար շատ առաջ,
    Մեսրովբ ազգերին գիր տվեց,
    Չարժե՞ սա մի խաշնարած։

     

    Այո՛, և սա արածում է,
    Բայց հայ ազգի գառները,
    Սորա հոտը լուսակիզն է․
    Ի՞նչ էր քուրմ Հոթորինը։

     

    Գոտեպնդված մե՜ծ Պարթևի-
    Սահակի հետ միասին,
    Աշխա՜րհ ծնան, լո՜ւյս աշխարհի․
    Մա՛հ, մի՛ մոտեցիր սուրբին։

     

    Հուր լուսաճեմ նշանը վառ,
    Էջմիածնից Օշական
    Դագաղին վրա բռնած պար՝
    Չէ՞ր բուն լույսը Մեսրովբյան։

     

    Նա Մեսրովբին՝ աստղերից վեր
    Գրեց անուն բոցավառ,
    Թող գան, երթան բյուր-բյուր դարեր,
    Նորան չի տիրիլ խավար։

     

    Յո՜ւհա՜, ծթռած իմաստակներ,
    Վասակի զարմ ուրացող,
    Ո՞ւր եք նամաղուլ բեհսաբներ
    Անում, որպես հերձվածող։

     

    Իբր․ «Մեսրովբ պարտական է
    Սըվազցի Մխիթարին․
    Հացեկացին սկսել է,
    Բայց կատարել Սըվազցին»։

     

    Ըռխի՜ն յաշիր, դու, այդ չքի,
    Տե՛ս, ինչ մեծ-մեծ է բրդում,
    Հողս գլխիդ, ձեր ո՞ր գործի
    Համար այդպես եք խոսում։

     

    Թե՞ կարծում եք, որ աշխարհում
    Վիեննացուց զատ մարդ չկա․
    Ը՛հ, Մեսրովբի սատկա՜ծ կատուն
    Ձեզ մի այնպիսի զարբ տա,

     

    Որ մուկի պես Վատիկանի
    Մտնեք ծակերն ահաբեկ․
    Այսօր տոնն է մեր Մեսրովբի,
    Ուրացողք, ծո՛ւնկ չոքեցեք։

    Օշական - Միքայել Նալբանդյան

    Օշական - Միքայել Նալբանդյան

    Նախորդը

    Ժ. Ժ. Ռուսսոյի հիշատակին - Միքայել Նալբանդյան

    Ժ. Ժ. Ռուսսոյի հիշատակին - Միքայել Նալբանդյան

    Հաջորդը

    Մեկնաբանել