• 09 նոյեմբեր, 2024
     Հպարտ աքլորը - Աթաբեկ Խնկոյան

    Հպարտ աքլորը - Աթաբեկ Խնկոյան

    Աքլորը թռավ ընկավ հարևանի բակը: Ճղղաց, ճղղաց, բակի աքլորին կտցեց, կտցահարեց, բադերին դուրս արեց, հավերին մի տեղ հավաքեց ու հետո հարձակվեց փոքրիկ շան վրա:
    Բակն իրար անցավ: Աքլորը կանգնեց ու հպարտ - հպարտ կանչեց.
    - Ծուղրուղո՜ւ, դուք ո՞վ եք, չասեք թե դուք խմբով եք, ես մեն - մենակ. բոլորիդ՝ հավիդ, բադիդ, աքլորիդ, ինչ ուզենամ, էն կանեմ, շանն էլ բակից կհանեմ:
    Հարսը լսեց բակի աղմուկը, վազեց բռնեց աքլորին, դուրս շպրտեց բակից ու ասավ.
    - Կորի՛, գնա՛, անպիտան, քեզպեսին էլ երես տա՞ն, բավական չէ բակումն է, ուրիշին էլ թակում է:

    Խխունջն ու սունկը - Աթաբեկ Խնկոյան

    Խխունջն ու սունկը - Աթաբեկ Խնկոյան

    Նախորդը

    Կաչաղակը - Աթաբեկ Խնկոյան

    Կաչաղակը - Աթաբեկ Խնկոյան

    Հաջորդը

    Մեկնաբանել