• 15 հոկտեմբեր, 2024
     Գյուղացին ու աստված - Աթաբեկ Խնկոյան

    Գյուղացին ու աստված - Աթաբեկ Խնկոյան

    Տրտնջալով իր չար բախտից,
    Վեր բերելով աստված թախտից,
    Մի աղքատ մարդ քարոտ ճամփին,
    Գետն անցկացավ: Նստեց ափին
    Մի խոր ձորում, տակը ծառի,
    Որ արևը խիստ չվառի,
    Հով ստվերում: Տրեխնին չոր
    Դրեց ջուրը: Շոգից տոչոր
    Մի երկու բուռ տաք ջուր խմեց,
    Նստավ սրտի վիշտը քամեց:
    - Վազան ջրե՜ր, ա՜յ լիքը գետ,
    Վիշտս տարեք ծովին ձեզ հետ,
    Սիրտս նեղ է, իսկ ծովը լայն,
    Թե տեղ անի՝ ծովը միայն:
    Օրը օրին, հինը նորին,
    Հերուն լավ էր, քանց էս տարին.
    Սոված, տկլոր, միշտ անտրեխ,
    Չորացել եմ, դառել տառեխ:
    Հալվել, մաշվել սապնի քրտիկ,
    Աշխարհը չար, ագահ մարդիկ:
    Փուլ եկ գլխիս, ա՜յ քարե ժայռ,
    Տված հոգիդ, տեր աստված, ա՜ռ,
    Գնամ - պրծնեմ դառն աշխարհից...

     

    Խոսքը բերնում մին էլ ժայռից
    Քարոտ հողը թափվեց չը՜ռ - չը՜ռ...
    Ափալ,
    Թափալ
    Խեղճը տեղից ծտի պես՝ թը՛ռ...
    Դողը բռնած՝
    Բարձր կանչեց. - Կեցցե՜ս, աստված,
    Մեծ ամբարիշտ,
    Լավի համար ականջդ խուլ,
    Վատի համար պատրաստ ես միշտ:

     

    Ամպն ու սարը - Աթաբեկ Խնկոյան

    Ամպն ու սարը - Աթաբեկ Խնկոյան

    Նախորդը

    Աղքատն ու բեռը - Աթաբեկ Խնկոյան

    Աղքատն ու բեռը - Աթաբեկ Խնկոյան

    Հաջորդը

    Մեկնաբանել