Գայլը մի օր
Տեսնում է, որ
Հովիվները դանակներով
Կտրատում են մի գեր ոչխար,
Իսկ շները լուռ, անվըրդով
Թափվել են վար,
Գռմռում չեն,
Մռմռում չեն:
Գայլը հեռվից ի՛նչ է ասում.
- Կոտորվիք դուք… ի՛նչ վայնասուն
Կհանեիք դուք խմբովի,
Թե այդ բանը ես անեի:
Գայլը մի օր
Տեսնում է, որ
Հովիվները դանակներով
Կտրատում են մի գեր ոչխար,
Իսկ շները լուռ, անվըրդով
Թափվել են վար,
Գռմռում չեն,
Մռմռում չեն:
Գայլը հեռվից ի՛նչ է ասում.
- Կոտորվիք դուք… ի՛նչ վայնասուն
Կհանեիք դուք խմբովի,
Թե այդ բանը ես անեի:
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել