Ես աշունն եմ սիրում
Դեղնահեր ու սիրուն,
Երբ տերևն անտառում
Քամու հետ է պարում,
Երբ ծառերը այգում,
Բեռներից ազատված,
Հողմահար օրորվում,
Սվսվում են կամաց:
Ես աշունն եմ սիրում
Բերքառատ ու նախշուն,
Երբ գյուղի դաշտերում
Առատ բերք են դիզում,
Երբ առուն հորդացած
Գլգլում է, հոսում
Եվ ճամփին հնարած
Նոր երգերն է ասում…
Մեկնաբանել