Անտառի պես պճնասեր
Էլ ուրիշը կլինի՞.
Ունի սիրուն հագուստներ
Եվ զարդարանք գեղանի։
Մեկ էլ տեսար նա կանաչ
Շորեր հագած, զարդարուն,
Օրորվում է ձախ ու աջ,
Ուրախ երգում ու պարում։
Մեկ էլ դեղին շոր հագած,
Տեղ-տեղ կարմիր ու նախշուն,
Ապա մերկ ու գլխաբաց,
Տրտնջում է, հառաչում։
Մեկ էլ տեսար՝ շիփ-շիտակ
Կանգնեց, հագավ ճերմակ շոր,
Կախեց փայլուն գինդ, մանյակ,
Կանգնեց անշարժ ու մոլոր։
Եվ ողջ տարին պճնասեր,
Սիրուն անտառը այսպես
Փոփոխում է բյուր շորեր
Ու զարդարանքը պես-պես։
Անտառը - Հայրապետ Հայրապետյան
- Հայ գրականություն
- 16.05.2023
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել