• 21 նոյեմբեր, 2024
     Ինչպես ապահովել առցանց հաշիվների անվտանգությունը. պրակտիկ խորհորդներ

    Ինչպես ապահովել առցանց հաշիվների անվտանգությունը. պրակտիկ խորհորդներ

    Անվտանգ գաղտնաբառեր

    Ճիշտ գաղտնաբառերը անվտանգության ապահավաման առաջին և կարևոր քայլերից է

    • Օգտագործեք տարբեր նիշեր/սիմվոլներ՝ Ստեղծեք գաղտնաբառեր, որոնք ներառում են մեծատառեր, փոքրատառեր, թվեր և հատուկ նիշեր։
    • Խուսափեք ընդհանուր բառերից և բառափակություններից՝ Խուսափեք հեշտ գուշակվող գաղտնաբառերից, ինչպես "password," "123456",  " ձեր անունը", կամ "ձեր մեքանայի մակինշը"։
    • Երկար գաղտնաբառեր: Հորինեք գաղտնաբառեր, որոնք ունեն առնվազն 12 նիշ։
    • Տարբեր գաղտնաբառեր տարբեր հաշիվների համար: Խուսափեք նույն գաղտնաբառը օգտագործելուց տարբեր հաշիվների համար։ Եթե մեկ հաշիվ խոցելի դառնա, մյուսները կշարունակեն մնալ ապահով։
    • Գաղտնաբառերի մենեջերներ: Օգտվեք գաղտնաբառերի մենեջերներից՝ ծրագրերց, որոնք կօգնեն հիշել տարբել հաշիվների բարդ գաղտնաբառերը։
    հուսալի և անվտանգ գաղտնաբառ ստեղծելու համար կարող եք օգտվել մեր Գաղտանբառերի գեներատորից այցելելով այս հղմամբ

     

    Two-Factor Authentication (2FA) / Երկֆակտոր մուտք (2FA)

    • 2FA-ն դա հաշիվ մուտք գործելու երկու փուլանի, կամ երկֆակտոր անվտանգության լրացուցիչ պաշտպանական շերտ է՝ պահանջելով ոչ միայն գաղտնաբառ և մուտքանուն, այլ նաև մի այլ ունիկալ բան, որը միայն օգտվողն ունի։ Դա կարող են լինել  SMS կոդեր, հաստատման հավելվածներ (օրինակ՝ Google Authenticator կամ Authy) և ֆիզիկական բանալիներ (օրինակ՝ YubiKey)։
    • Ինչպես միացնել 2FA-ն: Հիմնական ծառայությունները (Google, Facebook, Apple և այլն) արդեն ունեն ներդրված  2FA համակարգ, որը կարելի է միացնել հաշվի կարգավորումներում։

     

    Ֆիշինգ Հարձակումների հայտանաբերում

    Ֆիշինգը մեթոդ է, որով կիբերհանցագործները փորձում են անձնական տվյալներ ստանալ՝ ներկայանալով որպես օրինական կազմակերպություն, կամ հետաքրքրված անձ։ Այս եղանակով կիբերհանցագործները օրինակ ուղարկում են հրապուրիչ նամակ և խնդրում բեռնալ ֆայլ կամ սեղմել որևէ կոճակ

    • Ֆիշինգ Էլ. նամակների նշաններ: Հետևեք նամակի ողջույնի խոսքին, նրանք շատ ընդահնարական են լինում, նամակները գրված են լինում շտապողական լեզվով,  կից ֆայլերի տեսակներին,  էլ. հասցեների կամ URL-ների անհամապատասխանություններին։
    • Ինչպես պաշտպանվել Ֆիշինգից: Մի սեղմեք հղումներին կամ ներբեռնեք կից անծանոթ կամ կասկածելի ֆայլեր։ Ստուգեք ուղարկողի տեղեկատվությունը՝ որևէ գործողություն կատարելուց առաջ։

     

    Օգտագործեք լիցենզավորված ծրագրեր և  թարմացրեք ծրագրերը ու սարքերը

    • Ինչու են թարմացումները կարևոր: Ծրագրային ապահովման թարմացումները հաճախ ներառում են անվտանգության "կարկատաններ (patch-եր)" ծրագրի խոցելիությունները շտկելու համար։
    • Ավտոմատ թարմացումներ: Միացրեք ավտոմատ թարմացումները՝ ապահով լինելու համար, որ միշտ օգտվում եք վերջին անվտանգության միջոցներից։

     

     Պաշտպանեք Ձեր սարքերը

    • Հակավիրուսային ծրագիր: Տեղադրեք և կանոնավոր թարմացրեք հակավիրուսային ծրագիրը՝ պաշտպանվելու համար վնասակար ծրագրերից։
    • Ապահովեք Ձեր ցանցը: Օգտագործեք ամուր գաղտնաբառեր ձեր Wi-Fi ցանցի համար և կիռաեք VPN կասակծելի ցանցերից  օգտագործելիս։
    • "Փակեք" սարքերը: Միշտ օգտագործեք գաղտնաբառ, PIN կամ կենսաչափական անվտանգության ֆունկցիա՝ սարքերը փակելու համար, երբ չեք օգտագործում։

     

    Զգույշ եղեք հանրային, բաց, անվճար Wi-Fi օգտագործելիս

    • Հանրային Wi-Fi-ի ռիսկերը: Հանրային Wi-Fi ցանցերը հաճախ լինում են քիչ պաշտպանված և գրավիչ է հաքերների համար, ինչը հեշտացնում է հաքերներին ձեր տվյալներին միջամտելը երբ օգտվում եք հանրային, բաց ցանցերից։
    • Օգտագործեք VPN: Վիրտուալ մասնավոր ցանցը (VPN) ծածկագրում, թաքցնում է ձեր ինտերնետ կապը, ապահովելով ավելի մեծ անվտանգություն հանրային Wi-Fi օգտագործելիս։

     

    Կանոնավոր ստուգեք Ձեր հաշիվները

    • Կանոնավոր ստուգումներ: Հաճախ ստուգեք ձեր հաշվի ակտիվությունը և հարպարակումները ոչ Ձեր կողմից կասկածելի ակտիվություն հայտնաբերելու համար։
    • Ծանուցումներ և հայտարարություններ: Միացրեք հաշվի ծանուցումները՝ զգուշացումներ ստանալու համար ցանկացած անսովոր մուտքերի կամ գործարքների մասին։

     

    Ռեսուրսներ կիբերանվտանգության մասին ավելի շատ տեղեկություն ստանալու համար

    Որոնաղական համակարգերում փնտերեք ստորև թվարկված կայքերը, որոնք կօգնեն ավելի լայն հասկանալ անվտանգության խնդիրները և ապահովել սեփական օնլայն անվտանգությունը

    • StaySafeOnline: Ներկայացնում է հուշումներ և ռեսուրսներ՝ ձեր օնլայն ներկայությունը ապահովելու համար։
    • Have I Been Pwned: Կայք, որտեղ կարող եք ստուգել, արդյոք ձեր էլ. հասցեն կամ հեռախոսահամարը ներառվել է գողացված տվյալների բազաներում։
    • Կիբերանվտանգության բլոգներ: Հետևեք հայտնի կիբերանվտանգության բլոգներին, ինչպիսիք են Krebs on Security և The Hacker News, կիբերանվտանգության վերջին նորություններին և հուշումներին ծանոթանալու համար։

    Այս փոքրիկ և պրակտիկ գործողությունները իրականացնելը զգալիորեն կարող է բարելավել ձեր օնլայն հաշիվների անվտանգությունը՝ պաշտպանելով ձեր անձնական և զգայուն տվյալները հնարավոր սպառնալիքներից։

    Author

    Ծրագրավորում, միքիչ վեբ-դիզայն, ավտո, տեխնոլոգիաներ և տեխնիկա․ մեկ-մեկ հետաքրքիր բաներ գրելու և կիսվելու ցանկություն։

    Տեխնոլոգիական միֆերի հերքում․ 10 միֆեր, որոնք այդքան էլ իրական չեն

    Տեխնոլոգիական միֆերի հերքում․ 10 միֆեր, որոնք այդքան էլ իրական չեն

    Նախորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: