Աշխարհի բոլոր գեղեցիկ ծովերից ու լճերից այն կողմ՝ Սևանն է. գեղեցկագույնը՝ ջրերի մեջ, իր լուրթ կապույտով ու քաղցրահամով՝ թանկագինը....
Առջևում Արտանիշ լեռն է (Գեղարքունիքի մարզ, Սևանա լճի հյուսիսարևելյան ափին է): Բարձրությունը՝ 2461 մ (հարաբերական բարձրությունը՝ մոտ 560 մ)։
Արտանիշի գագաթը միակ վայրն է, որտեղից Սևանա լիճը երևում է ամբողջությամբ ու շատ մոտից՝ ասես ափիդ մեջ...
Պորտ Այասում կանգնած է մեր երազանքների նավը՝ Կիլիկա առագաստանավը՝ իր դրոշով, իր՝ ամբողջ աշխարհը շրջած ու 7 ծովերով անցած իմաստությամբ... Նավը, որն անթարթ կանգնած է Սևանա ծովի ափին, ու սպասում է իր ժամին, իր նավարկությանը՝ մեր պատմության ծովերով...
Հայաստանը թիզ առ թիզ ճանաչելու Երկիր է, սիրելու ու էդ թիզը միշտ պաշտպանելու Երկիր է. որքան էլ դժվար լինի:
Հ.Գ. Մի օր Ծափաթաղ կամ Ջիլ գնալու որ լինեք (եթե դեռ չեք եղել)... շեղվեք մի պահ դեպի Պորտ Այաս... այցելեք անպայման մեր միայնակ գեղեցկուհուն. վեհ ու քամիների կիզակետում կանգուն՝ ինչ էլ, որ լինի !!!
Զգեստը` Վահան Խաչատրյանի:
Մեկնաբանել