Մի անգամ
Երկու բարեկամ
Անցնում էին խոսելով:
Սրանց ձայնը լսելով
Մի շուն բակից,
Դռան տակից
Վազեց վրա:
Մին էլ ահա՝
Կեռ պոչերը,
Թաց դնչերը
Բարձրացրին հարա - հրոց,
Եվ փողոցը դարձավ շննոց:
Մի անցորդը ծռվեց՝ քարի,
Մյուսն ասաց. - Ախպեր, ա՛րի,
Քարով էլ շատ կգազազին,
Միշտ էդպես են շունն ու թազին:
Եվ ճիշտ՝ նրանք որ քիչ անցան,
Էլ հաչոցի ձայն չիմացան:

Անցորդներն ու շները - Աթաբեկ Խնկոյան
- Գրականություն
- 03.05.2023
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել