• 21 նոյեմբեր, 2024
     Ինչպես ճիշտ խնամել դեմքը

    Ինչպես ճիշտ խնամել դեմքը

    Նախ հասկանանք, որ տեսակին է պատկանում մեր դեմքը:  Տարբերում են մաշկի 4 տեսակ. ճարպոտ, չոր, նորմալ և խառը կամ կոմբինացված: Մաշկի տեսակը ինքնուրույն որոշելու համար պետք է դեմքից ամբողջությամբ հեռացնել կոսմետիկան և 2 ժամ հետո թղթե անձեռոցիկը հպել դեմքին: Յուղային հետքերի առկայության միջոցով կարող ենք որոշել մաշկի տեսակը: Եթե ոչ մի հետք չեք տեսնում, ուրեմն մաշկը չոր է: Թույլ հետքերի դեպքում մաշկը համարվում է նորմալ: Եթե հետքերը հայտնվում են Т զոնայում, իսկ այտերը չոր են, ուրեմն մաշկը խառն է, կամ ինչպես այլ կերպ ասում են՝ կոմբինացված: Եվ եթե ամեն հպումից առաջանում են հետքեր, ուրեմն մաշկը ճարպոտ է:

    Դեմքի ճիշտ մաքրումը գեղեցկության և առողջության հիմնական գործոնն է: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ խնդիրներ ունենալու համար բավական է մեկ անգամ քնել առանց շպարը հեռացնելու:

    Խորհուրդ է տրվում դեմքը լվանալ գոլ ջրով: Եվս մեկ գաղտնիք, պետք չէ լվացվելու ժամանակ ուժգին տրորել մաշկը, բավական է թուլ մերսման շարժումներ կատարել:  Նաև խորհուրդ է տրվում դեմքը լվանալուց հետո օգտագործել տոնիկներ: Կարելի է նաև օգտագործել թեթև սնուցող կրեմներ:

    Հատուկ խնամք է պահանջում աչքերի շուրջ գտվնող մաշկը:  Այն այնքան նուրբ է և զգայուն, որ ցանկալի է օգտագործել միայն այն կրեմները, որոնք նախատեսված են այս հատվածի համար:

    Շաբաթը 2-3 անգամ պետք է իրականացնենք մաշկի խորը մաքրում սկրաբերի միջոցով: Ցանկալի է նաև օգտագործել արևապաշտպան հավելումներով քսուքներ, անգամ ձմռանը:

    Շատ տոնային կրեմներ ունեն նշված հավելումը, պարզապես ձեռք բերելուց ուշադիր նայեք բաղադրությունը:

    Կարող եք նաև ծանոթանալ մի քանի դիմակների, որոնք հնարավոր է պատրաստել տնային պայմաններում Դիմակներ դեմքի մաշկի համար:

    Dior-ը առաջարկում է նոր խնամքի միջոցներ

    Dior-ը առաջարկում է նոր խնամքի միջոցներ

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: