• 21 նոյեմբեր, 2024
     Աուրան և նրա երանգները

    Աուրան և նրա երանգները

    Աուրան մարդկային մարմինը շրջապատող էներգետիկ դաշտ է (ընդ որում, հարկ է նշել, որ Աուրա ունեն նաև կենդանիները, բույսերը և նույնիսկ անշունչ առարկաները):

    Գույները սպեկտրի տարբեր մասերն են: Այսինքն, գույն ասելու փոխարեն, կարելի է ասել «ալիքների երկարություն» կամ «հաճախականություն»: Մարդն է այն ընկալում որպես գույն։

    Աուրան ցույց է տալիս, մարդը առողջ է, թե՞ հիվանդ, եթե հիվանդ է, ապա ի՞նչ հիվանդություն ունի:

    Աուրայի մեջ կարելի է տեսնել ոչ միայն առողջությունը և հիվանդությունները, այլ նաև տվյալ պահի հոգեէներգետիկ վիճակը, ավելին, նույնիսկ այդ մարդուն յուրահատուկ էմոցիաներն է հնարավոր բացահայտել աուրայի միջոցով:

    Աուրայի գերակշռող գույները սահմանում են անձի կարևոր առանձնահատկությունները:

    Ստորև կնկարագրեմ մարդու աուրայի որոշ գույների տեսակները և համապատասխան բացատրությունները։
    Այսօր կսկսենք կարմիր գույնից և նրա երանգային խաղից՝

    • Աուրայի կարմիր գույնը նշանակում է առույգություն, ուժ, անձնուրաց սեր և էներգիա: Այս գույնը ցույց է տալիս մարդու առաջնորդական կարողությունները, ինչպես նաև սեքսուալ լավ պոտենցիալը և հավակնությունները:
    • Մուգ կարմիր գույնը մատնանշում է չհավասարակշված նյարդային համակարգը և բռնկուն լինելը: Մարդիկ, որոնց մոտ գերակշռում է մուգ կարմիր գույնը, սիրում են իշխել մյուսների վրա, համարվում են ամուր, գործունյա և վճռական:
    • Խամրած կարմիրը ողողված կարմրի մուգ երանգներով կամ հենց կարմրի մուգ երանգները նշանակում են, որ մարդը հակված է զայրութի պոռթկումների, ագահ է հաճույքների հանդեպ, ագրեսիվ է և բռնկուն: Այդպիսի մարդը անհուսալի է և նենգ, նա միշտ ձգտում է ապրել ուրշների հաշվին:
    • Աուրայի կարմրա-շագանակագույնը մատնանշում է խորամանկությունը, էներգիայի անբավարարությունը, մտքերի պարզության բացակայությունը: Այդ գույնը բնորոշ է չափից ավելի ինքնավստահ և էգոիստ մարդկանց: Այն կեղծ հպարտության գույնն է:

    Նյութի հեղինակ՝ Անի Նալբանդյան

    Մեդիտացիա իմունիտետը ամրացնելու համար

    Մեդիտացիա իմունիտետը ամրացնելու համար

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: