• 22 փետրվար, 2025
     Երեխաների կարդալու հմտությունների ձևավորմանը նպաստող խաղային վարժություններ

    Երեխաների կարդալու հմտությունների ձևավորմանը նպաստող խաղային վարժություններ

    Խաղային վարժությունները ընթերցանության ուսուցման և զարգացման համար չափազանց արդյունավետ են, քանի որ դրանք միավորում են ուսումնական գործընթացն ու զվարճանքը։ Խաղերի միջոցով երեխաները ավելի հեշտ և մոտիվացված են սովորում, ինչը նպաստում է կարդալու հանդեպ սիրո ձևավորմանը 

    «Գտիր տառը» 

    • Ինչպես խաղալ: 
    • Տվեք երեխային բառային քարտեր և առաջարկեք գտնել սկսվող տառը։ 
    • Օրինակ, «արև» բառը սկսվում է «ա» տառով 
    • Նպատակ: Օգնում է զարգացնել տառաճանաչությունը։ 

    Արև - Ա 

    «Վանկերից բառեր կազմենք» 

    • Ինչպես խաղալ: 
    • Տարածեք վանկերով քարտեր (օրինակ՝ «ա», «շուն», «կա»,«տու») և առաջարկեք երեխաներին կազմել բառեր։ 
    • Նպատակ: Զարգացնում է վանկերի հետ աշխատելու հմտությունը 

    «Տառերի որս» 

    Ինչպես խաղալ: 

    • Տեղադրեք տառերի քարտերը սենյակի տարբեր վայրերում։ 
    • Ասացեք երեխային գտնել այն տառերը, որոնք անհրաժեշտ են, օրինակ, «մայր» բառը կազմելու համար։ 
    • Նպատակ: Զարգացնում է ուշադրությունը և տառաճանաչությունը։ 

    «Ուրախ համադրում» 

    Ինչպես խաղալ: 

    •  Նկարի կողքին գրեք նկարին համապատասխան բառեր կամ կարճ նախադասություններ։ 
    • Խնդրեք երեխային կարդալ բառը և գտնել նկարին համապատասխանող առարկան։ 
    • Նպատակ: Զարգացնում է բառերի ընկալումը և մտածողությունը։ համապա 

    «Խառնված տառերը» 

    Ինչպես խաղալ: 

    •  Գրեք մի բառի տառերը խառնած ձևով։ 

    Օրինակ՝ «պժտի»(ժպիտ)։ 

    • Խնդրեք երեխային ճիշտ դասավորել տառերը՝ ստանալու ճիշտ բառը։ 
    • Նպատակ: Զարգացնում է բառերի կազմման և վերլուծման հմտությունը։ 

    «Հարցեր և պատասխաններ» 

    Ինչպես խաղալ: 

    • Կարդացեք մի փոքրիկ տեքստ երեխային և հարցրեք պարզ հարցեր դրա բովանդակության մասին։ 
    • Օրինակ՝ «Ի՞նչ էր անում կատուն հեքիաթում»։ 
    • Նպատակ: Օգնում է զարգացնել ընթերցանության ընկալումն ու տեքստից հիմնական գաղափարների ըմբռնումը։ 

    Մանկավարժական խորհուրդներ ընթերցանության ուսուցման համար։ 

    1. Անհատական մոտեցում 

    • Հաշվի առեք երեխայի կարողությունները և հետաքրքրությունները։ 

    2. Գովասանքի կարևորություն 

    • Գովեք յուրաքանչյուր փոքր հաջողություն՝ ինքնավստահությունը խթանելու համար  

    3. Ընթերցանության ժամեր 

    •    Օրվա մի ժամը նվիրել միայն գրքի ընթերցանությանը՝ ապահովելով հարմարավետ պայմաններ։ 

    4. Ընթերցանության անկյուն:  

    • Դասարանում ստեղծել գրքերով անկյուն, որտեղ երեխաները կարող են կարդալ իրենց սիրելի պատմությունները։ 

    5. Գրքերի ընտրություն: 

    • Օգտագործել հետաքրքիր նկարազարդված գրքեր, որոնք համապատասխանում են երեխաների տարիքային առանձնահատկություններին։ 

    6. Մրցույթներ 

    • Կազմակերպել կարդալու մրցույթներ՝ խթանելու երեխաների մոտիվացիան։ 

    7. Ստեղծեք աջակցող և ոգևորող միջավայր 

    • Համբերատար եղեք,երբ երեխան սխալվում է, մի շտապեք շտկել նրան. խրախուսեք փորձել նորից կարդա։ 

    8. Կարճ քննարկումներ:  

    • Երեխաների հետ քննարկել տեքստի բովանդակությունը՝ օգնելով նրանց հասկանալ հերոսների գործողությունների և իրադարձությունների պատճառները։ 
    • Ընթացիկ ուղղորդում: Կարդալիս երեխան հետևի տեքստին մատով։

     

    Հեղինակ՝ Մարիանա Խաչատրյան

    Հատուկ մանկավարժ՝ «Մալխասյան» Խոսքի Զարգացման Կենտրոն

    Հեռ.՝ 044 88 83 12

    Հասցե՝ Ք. Երևան, Մանթաշյան 41

    Ինչո՞ւ են երեխաներն այդքան սիրում թաքնվել և թաքցնել․․․

    Ինչո՞ւ են երեխաներն այդքան սիրում թաքնվել և թաքցնել․․․

    Նախորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: