Բաղադրիչներ
- Կաթ - 210 գրամ
- Ալյուր - 200 գրամ
- Հավկիթ - 1 հատ
- Փխրեցուցիչ - 5 գրամ կամ 1 թեյի գդալ
- Ձիթայուղ - 25 գրամ կամ 2 ճաշի գդալ
- Շաքարավազ - 30 գրամ կամ 2 ճաշի գդալ
- Աղ - 1/2 թեյի գդալ
Պատրաստման եղանակը
Այս քանակության բաղադրիչներով ստացվում են 7-8 սանտիմետր տրամագծով 12-15 փանքեյք
Լավ հարում ենք հավկիթը, ավելացնում ենք շաքարավազը և աղը, նորից հարում ենք։ Եթե ցանկանում եք ավելացնել վանիլին, կարող եք ավելացնել հիմա։
Ավելացնում ենք կաթը, ապա ձիթայուղը, նորից լավ խառնում ենք։
Առանձին ամանի մեջ մաղում ենք ալյուրը և փխրեցուցիչը։ Ապա փոքր բաժիններով ավելացնում ենք խմորին։ Խմորը պետք է պարբերաբար լավ խառնել, որպիսի գնդեր չառաջանան։
Խմորը պատրաստ է։
Խմորը փոքր բաժիններով լցնում ենք տաք թավայի մեջ, առանց ձիթայուղի։ Երբ խմորի վրա առաջանում են պղպջակներ, շրջում ենք և տափակում ենք երկրորդ կողմը։

Համեղ և արագ նախաճաշը պատրաստ է։
Բարի ախորժակ։
Հետաքրքիր է նաև․․․
Սունկով կրեմ ապուր
- 18.03.2025
Գազարով, խնձորով, կիտրոնով, իմբիրով ֆրեշ
- 15.03.2024
Կարկիր լոբիով և հավի կրծքամսով աղցան
- 23.02.2024
ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ՊԱՐԶ ԱՂՑԱՆ
- 23.02.2024
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2025