- Բարև Ձեզ Մարգարիտա։ Ըստ մեր ձևաչափի, սկսում ենք հարցերը մանկությունից)) Պատմեք Ձեր մանկությունից ամենահետաքրքիր դրվագը, որը առաջինն եք հիշում։ Ինչպիսի՞ երեխա էիք առհասարակ։

- Բարև Ձեզ։ Այս պահին հիշեցի, ինչպես էինք գնացել ֆիզկուլտուրայի դասի և երբ հետ եկանք դասարան, տեսանք մի ճնճղուկ։ Դասարանի երեխաներով փորձում էինք բռնել այդ ճնճղուկին և ինձ հաջողվեց բռնել նրան։ Ճնճղուկին պահեցի նստարանիս տակ: Հաջորդ դասը ռուսերեն լեզվի դասն էր, և ես բաց թողեցի ճնճղուկին ու իրարանցում սկսվեց դասարանում ))

 

- Ինչպե՞ս որոշեցիք ընտրել մասնագիտություն։ Ինչ կրթություն եք ստացել։

- Մասնագիտությունս ընտրել եմ վաղ տարիքում։ Ընտրությանս նպաստեց այն, որ շատ համարձակ էի։ Դպրոցում գալիս էին պատվաստում անելու, բոլոր երեխաները փախնում էին, ես առաջին էի մոտենում բժիշկներին, երազելով, որ ես էլ մի օր կհագնեմ բժշկի սպիտակ համազգեստը․․․

2002 թվականին ավարտել եմ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը բուժական գործ ֆակուլտետը, այնուհետև 2002թ-ից մինչև 2003թ․ մասնագիտացել եմ ինտերնատուրայում, ունեմ ընդհանուր պրակտիկայի բժշկի որակավորում։

2004թ․ ընդունվել եմ օրդինատուրա ակնաբանություն մասնագիտությամբ և ավարտել 2007թ․։

2010թ․ - 2013թ․ սովորել և ավարտել եմ օրդինատուրա՝ մաշկաբան կոսմետոլոգ մասնագիտությամբ։  2023թ․ Դուբայում մասնակցել եմ Meidam կոնֆերանսին և մի շարք վերապատրաստումներ։ 

 

- Որն է Ձեր մասնագիտական առաջին աշխատանքը։ 

- Առաջին անգամ որպես կոսմետոլոգ աշխատել եմ, կատարելով դեմքի խորը մաքրում, բոտոքս, ֆիլլեր։

 

- Ինչ կարևոր հատկանիշ պետք է ունենա բժիշկ-կոսմետոլոգը։

- Բժիշկ-կոսմետոլոգը պետք է լինի կիրթ, գրագետ, բարեխիղճ, ազնիվ, համբերատար։

Քանի որ նա աշխատում է մարդու դեմքի հետ, պետք է առաջի հերթին կիրթ լինի, որովհետև մարդիկ դիմելով  բժիշկ կոսմետոլոգի ցանկանում են իրենց գեղեցկությունը էլ ավելի ընդգծել։

 

- Իսկ քանի՞ տարի եք ոլորտում։ 

- Ունեմ 10 տարվա աշխատանքային փորձ որպես բժիշկ-կոսմետոլոգ։

- Գեղեցկանալու համար, ինչո՞ւ պետք է կանայք դիմեն պրոֆեսիոնալներին։

- Ընդհանրապես պրոֆեսիոնալ  դառնում են տարիների աշխատանքի, հմտությունների և ձեռք բերված փորձի հաշվին։

 

- Ընդհանուր ինչ պրոցեդուրաներ եք իրականացնում։

- Իրականացնում եմ․

  • Դեմքի խորը մաքրում
  • Քիմիական պիլինգ
  • Ապարատային պիլինգ
  • Բոտուլինոթերապիա (կնճիռների հարթեցում)
  • Ֆիլլեր
  • Մեզոթերապիա
  • Պլազմոթերապիա
  • Բիոռևիտալիզացիա
  • Շուրթերի ասիմետրիայի շտկում,
  • Շուրթերի մոդելավորում
  • Քիթ շրթունքային ծալքի շտկում
  • Այտոսկրի ընդգծում
  • Հարակնային շրջանի մուգ շրջանակների և այտուցների վերացում
  • Դեմքի օվալի շտկում
  • Լիպոլիտիկ (նիհարեցում)
  • Դեմքի թելերով ձգում
  • Գերքրտնարտադրության բուժում
  • Արքայական կոկտեյլ Մոնակո
  • Ձեռքերի երիտասարդեցում
  • Ֆիլլերի հեռացում
  • Դեմքի խորը մաքրում
  • Պիլինգներ
  • Դիմակներ
  • Ինչպես նաև դասընթացներ։

   

 

- Ինչ վտանգներ կան այս պրոցեդուրաների մեջ։

- Հնարավոր բարդություներն են կապտուկ, այտուցվածություն, պտոզ, կոշտուկներ, բորբոքային երևույթներ։

 

- Որ պրոցեդուրաները չեն կարելի հղիության և կերակրման ընթացքում։

- Գրեթե բոլոր պրոցեդուրաները հակացուցված են հղիության և կերակրման շրջանում:

 

- Դուք ինքներդ օգտագործում եք այս պրոցեդուրաներից և որն է ամենապահանջվածը Ձեր համար։ 

- Այո, ես նույնպես օգտվում եմ պրոցեդուրաներից, հիմնականում բոտուլինոթերապիա, բիոռևիտալիզացիա, պլազմոթերապիա, պիլինգներ միջամտություններից։ 

 

- Ինչից են վախենում հաճախորդները, կարո՞ղ եք առանձնացնել ամենազավեշտալի հարցերը նրանց կոմից։

- Այո, հաճախորդները երբեմն տալիս են բավական զավեշտալի, հետաքրքիր հարցեր։ Օրինակ․ «Պրոցեդուրայից որոշ ժամանակ հետո մաշկս կկախվի՞», կամ «բոտոքսից հետո միմիկաս չի վերականգնվի», «կախվածություն կառաջանա՞», «բոտոքսը ազդում է անմիջապես»․․․ 

 

- Միայն պրոֆեսիոնալ խնամքը բավական է՞ գեղեցիկ տեսք ունենալու համար։ Ինչպիսի՞ն պետք է լինի հետխնամքը։

- Պրոցեդուրաներից հետո պարտադիր է հետխնամքը տնային պայմաններում, որի ժամանակ պետք է պարտադիր հետևել բժշկի ցուցումներին։ 

 

- Մայր, կին, ինչպես եք հասցնում։

- Իրականում շատ դժվար է լինել 3 տղաների մայր, բայց ամուսնուս աջակցությամբ կարողացա համատեղել ընտնիք և աշխատանք։ Ամուսինս ինձ օգնեց այդ հարցում, իսկ երբ 3-րդ տղաս ծնվեց մեծ տղաս 10 տարեկան էր, միջնեկ տղաս 7 տարեկան, այդ ժամանակ տղաներս էլ ինձ օգնեցին փոքրիկիս պահելու հարցում։ Մեր շրջապատում բոլորը հիացմունքով էին պատմում, թե ինչպես են տղաներս պահում իրենց փոքր եղբորը։
Նշեմ այդ ժամանակ, կարճ գրաֆիկով եմ աշխատել։ Իմ կարծիքով, եթե մի բան սիրով ես անում կստացվի։ Իմ պարագայում, ես իմ ընտանիքն էլ եմ շատ սիրում, իմ աշխատանքն էլ։

Վերջին մի  քանի տարում մայրիկս էլ շատ օգնեց ինձ, քանի որ Արցախից տեղահանվել էին և ապրում էին մեր հետ ։ 

 

- Ինչպես նշեցիք, երեք տղաների մայր եք։ Ըստ Ձեզ, առհասարակ ինչո՞ւ պետք է կինը աշխատի ու զարգանա։ 

- Իմ կարծիքով կին, թե տղամարդ պետք է լինեն զարգացած՝ ընտանիքի և իր երեխաների ապագայի համար: Իմ պարագայում ես սիրում եմ ամեն գործում կատարյալ լինել, աշխատանքի մեջ էլ սիրում եմ կիրթ և գրագետ աշխատել, անընդհատ զարգանալ․․․ Եվ այդ պատճառով մասնակցել եմ բազմաթիվ վերապատրաստումների ու շարունակում եմ մասնակցել։

 

- Ինչ խորհուրդ կտաք կանանց որպես բժիշկ կոսմետոլոգ։

- Հետևեք Ձեր առողջությանը, եղեք խնամված և գեղեցիկ։ Եվ որպես բժիշկ կոսմետոլոգ, խորհուրդ կտամ Ձեր գեղեցկությունը վստահեք միայն բժիշկ կոսմետոլոգներին։

 

- Սիրելի Մարգարիտա, շնորհակալ ենք շատ հետաքրքիր հարցազրույցի, խորհուրդների համար։ Ձեր օրինակը շատ կարևոր է մեր հայ կանանց համար, թե որպես մայր, թե որպես մասնագետ։ 

 

Instagram` dr.margarita_avagian

Հեռ․ +374 55 41 53 70

Հասցե՝ Բարբյուսի 2

 

Սիրով hoonch.am թիմ՝
Հարցազրույցը պատրաստեցին՝ Աննա Տեր-Հովհաննիսյանը և Կարինե Հակոբյանը