Օրվա մեկը մի աքլոր
Քջուջ - մջուջ անելիս
Տեսավ մի հատ մարգարիտ
Աղբի միջին փայլելիս։
Կտցեց, ասավ․ «Էս ի՞նչ է,
Ինձ հարցնես՝ ոչինչ է.
Վայ տամ է՜ն հիմարին,
Որ գին կտա է՜ս քարին․
Իսկ ինձ համար մի գարին
Արժե էսպես հազարին»։
Աքլորն ու մարգարիտը - Աթաբեկ Խնկոյան
- Հայ գրականություն
- 01.05.2023
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել