• 18 հունիս, 2024
     Ինչպես կազմել ռեզյումե / ինքնակենսագրական

    Ինչպես կազմել ռեզյումե / ինքնակենսագրական

    Ցանկալի աշխատանքին ընդունվելու համար որպես առաջին տպավորություն հանդիսանում է ռեզյումեն կամ ինքնակենսագրականը, որի դիզայնի, ճիշտ դասավորվածությունը հիմք են հաջորդ փուլ անցնելու համար։

    Ռեզյումեում կարևոր են համաչափ դիզայներական լուծումները, գույները, տառատեսակը (ֆոնտը, Font), տառաչափը, դիզայներական մաքրությունը։ 

    Գրագետ ռեզյումեի պատրաստման համար անհրաժեշտ է հետևել մասնագիտական մի քանի կանոնները։ Կարևոր է ռեզյումեում ունենալ հետևյալ կառուցողական հերթականությունը․

    1. Անուն, ազգանուն
    2. Լուսանկար
    3. Պաշտոն
    4. Կոնտակտային տվյալներ
    5. Աշխատանքային փորձ
    6. Կրթություն
    7. Մասնագիտական հմտություններ
    8. Ինքնակենսագրություն
    9. Լրացուցիչ ինֆորմացիա

    Ինքնակենսագրականի պատրաստում, դիզայն, CV

    Ռեզյումե կազմելիս, Դուք պետք է հստակ գիտակցեք, ինչ աշխատանքի եք դիում, ով է Ձեր հավանական գործատուն։

    Կոնտակտային տվյալները պետք է լինեն հասանելի։ Ցանկալի է երևացող հատվածում նշել հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, իսկ բնակության հասցեն պարտադիր չէ, կարող եք նշել երկիրը, քաղաքը, տարածքը։ Ոչ մի դեպքում մի նշեք անձնագրային կամ այլ փաստաթղթի տվյալներ։ Դրանք անհրաժեշտ կլինեն միայն աշխատանքի անցնելու դեպքում։  

    Լուսանկարը ընտրեք դասական ոճի, պրոֆիլային։ Մի տեղադրեք խնջույքի, կամ այնպիսի նկար, որտեղ երևում են այլ մարդիկ։ Ինքնակենսագրականում նկարը պետք է լինի լավ որակի, վստահություն ներշնչող, ինչու չէ նաև պրոֆեսիոնալ։ Երբ գործատուն տեսնում է, որ ապա աշխատակիցը լուրջ է վերաբերվում նման մանրուքների, դա արդեն խոսում է նրա հմտությունների մասին։

    Աշխատանքային փորձը, ինչպես նաև կրթությունը նշում ենք ըստ վերջինի։ Գործատուի աչքերով ավելի կարևոր է տեսնել Ձեր վերջին աշխատավայրերը, կամ կրթական հաստատությունը։ Ինչպես նաև աշխատանքային վայրը և ժամանակահատվածը նշելուց, ցանկալի է կարճ նկարագրել գործունեությունը, և ինչ գործառույթներ եք իրականացրել այդ ընթացքում։

    Մասնագիտական հմտությունները շատ կարևոր հատված են։ Այժմ նորաձև է ինքնակենսագրականը կիսել 2 մասի և հենց առաջին էջում ներկայացնել հմտությունները։ Սակայն եթե չեք պատկերացնում ինչ գրել այս հատվածում, ավելի լավ է բաց թողնել։ 

    Մասնագիտական հմտություններում կարող եք ներառել համակարգչային ծրագրեր, լեզուների իմացություն, մասնագիտական հմտություններ․․․

    Կարևոր է նաև կարճ, հստակ բառերով ներկայացնել ինքներդ Ձեզ, Ձեր հնարավորությունները, հոբիները, անձնային ունակությունները․․․ Երբեմն գործատուները մասնագիտական հմտություններին հավասար, երբեմն առավել գնահատում են անձնային հատկությունները, ինչպիսիք են թիմում աշխատելու ունակությունը, արագ կողմնորոշվելը, սովորելը, մտքի ճկնությունը, սթրեսակայունությունը․․․

    ______

    WebMagnet ընկերության ծառայությունների մեջ է մտնում նաև գրագետ ռեզյումեի պատրաստումը, բացահատելով գործատուի բոլոր գիտակցված և թաքնված հմտությունները։

    Պայմաններին ծանոթանալու կամ հարցերի դեպքում կարող եք գրել նամակ՝ marketing@webmagnet.org հասցեին կամ զանգահարել՝ +374 41 100 209։

    SMM-բրիֆ

    SMM-բրիֆ

    Նախորդը

    Աշխատանքի դիմելու «չիկարելիներ» և կանոններ, Մաս 1, Անուշ Ափիկյան

    Աշխատանքի դիմելու «չիկարելիներ» և կանոններ, Մաս 1, Անուշ Ափիկյան

    Հաջորդը

    Մեկնաբանել