• 04 մարտ, 2025
     E-mail marketing-ի հիմնական սխալները

    E-mail marketing-ի հիմնական սխալները

    2025 թվականին E-mail մարքեթինգը շարունակում է լինել արդյունավետ գործիք՝ հաճախորդների հետ անհատականացված հաղորդակցության, ավտոմատացված վաճառքների և տվյալների վրա հիմնված ռազմավարությունների համար։

    Կան որոշակի կոպիտ սխալներ, որոնք չի կարելի թույլ տալ ոչ մի դեպքում։ Ահա դրանցից ամենաարդիականները։ 

    - Մի օգտագործեք ոչ լեգալ կամ պատահական կերպով հավաքված կոնտակտներ։ Սովորաբար ծրագրերը հասկանում են, ու կարող են Ձեզ բլոկել։

    - Եթե օգտագործում եք գնված կամ պատահական կերպով հավաքված e-mail ցուցակներ, պլատֆորմը կարող է արգելափակել հաշիվը։

    - Մի օգտագործեք խառը նշաններ («!!!», «$$$»), դրանք կարող են որպես վիռուս ընկալվել ալգորիթմների կողմից։

    - 70-80% օգտատերեր բացում են նամակները հեռախոսից, կարևոր է առանձին դիտարկել մոբայլ տարբերակները։

    - Մի՛ ուղարկեք նամակները չափազանց հաճախ, որպեսզի չհոգնեցնեք բաժանորդներին։ Օրինակ, բրենդի մասին տեղեկությունները ակտիվ պահելու համար կարող եք ընդունել «ամիսը 3 նամակագրության» սկզբունքը։

    - Բարձր Spam Rate - Եթե ստացողները հաճախ նշում են նամակները որպես Spam, պլատֆորմը կարող է կասեցնել հաշիվը։ Նորմալ Spam Rate-ը պետք է լինի 0.1%-ից պակաս, հակառակ դեպքում դա ռիսկային է։

    - Արգելված բովանդակության ուղարկում։

    Որոշ պլատֆորմներ արգելում են որոշակի բովանդակություն, օրինակ՝

    •  Ֆինանսական խարդախություններ
    •  Մեծահասակների բովանդակություն
    •  Մեծ գումարներ շահելու կեղծ առաջարկներ

    Եթե բովանդակությունը խախտում է նրանց կանոնները, հաշիվը կարող է արգելափակվել։

    email-marketing-hoonch-am.jpeg
    Նկարի հեղինակ՝ Արհեստական Բանականություն

     

    - Եթե նոր հաշիվը միանգամից սկսում է ուղարկել մեծաքանակ նամակներ (օրինակ՝ 10,000+ առաջին օրը), դա կարող է դիտարկվել որպես կասկածելի ակտիվություն։ Լավագույն մոտեցումն է բարձրացնել քանակը աստիճանաբար:

    - Միջազգային e-mail օրենքների խախտում (GDPR, CAN-SPAM, CCPA․․.)

    Պետք է հաշվի առնել e-mail marketing-ի իրավական կողմերը․

    GDPR (ԵՄ) – Բաժանորդները պետք է հստակ համաձայնություն տան։

    CAN-SPAM (ԱՄՆ) – Պետք է ներառել «unsubscribe» հղում և ընկերության հասցեն։

    CCPA (Կալիֆորնիա) – Օգտատերերը պետք է հնարավորություն ունենան իրենց տվյալները ջնջելու։

     

    Հեղինակ՝ Աննա Տեր-Հովհաննիսյան

    Աֆորիզմներ մարքեթինգի մասին

    Աֆորիզմներ մարքեթինգի մասին

    Նախորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: