• 13 հոկտեմբեր, 2024
     10 միֆեր SEO-ի մասին - WebMagnet

    10 միֆեր SEO-ի մասին - WebMagnet

    SEO կամ օպտիմիզացում որոնողական համակարգերում ․․․

    Այս կարևորագույն առաջխաղացման շուրջ հյուսվել են բազմաթիվ միֆեր, որոնք կայք ունեցող գործարարներին մղում են բազմաթիվ սխալների։ SEO-ն ոչ թե ճոխություն է բիզնեսների համար, այլ անհրաժեշտություն։ 

    Պետք է հիշել, որ կայքը համարվում է օնլայն գրասենյակ՝ 24/7։ 

    SEO-ի հիմնական թերությունը, դա ժամանակն է, և որոշակի գիտելիքների առակայությունը, որը և այն դարձնում է համեմատաբար թանկ մարքեթինգային գործիք, սակայն պետք է նաև նշենք, որ SEO-ի էֆեկտիվությունը չեն կարող լրացնել մինչև այժմ հայտնի այլ գործիքներ․․․ 
    10 միֆեր SEO-ի մասին

    Դիտարկենք 10 միֆեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը․

    1․ SEO-ն մահացել է, չի աշխատում․․․

    SEO-ն երբեք չի մահանա․․․
    Այն կոնտենտը, որը գրված է ճիշտ, գրագետ, նախատեսված նպատակային այցելուների համար, ցանկացած ալգորիթմների դեպքում կլինի իր դիրքերում։ SEO-ն չի թուլացնի իր դիրքերը, անգամ եթե այսօր մեզ հայտնի որոնողական համակարգերը ամբողջությամբ փոխվեն, արհեստական բանականությունները թելադրեն նոր ալգորիթմներ կամ տեխնոլոգիաներ․․․ 

    2․ Կայքը պետք է պարբերաբար առաջխաղացնել, այն ենթադրում է հսկայական գումարներ։

    Այո, որոնողական համակարգերը սիրում են «կենդանի» կայքեր, բայց դա չի նշանակում, որ կայքի կոնտենտը պետք է անդադար ավելացնել։ Կան շատ պրոեկտներ, երբ ճիշտ կառուցվածքի դեպքում, բավական է որոշակի ժամանակահատվածներում թարմացումները, կամ մարդկանց հոսքի ապահովումը սոցիալական էջերի, այլ ճանապարհների միջոցով։
    Շատ դեպքերում ծրագրավորման ընկերությունները տրամադրում են պարզ ղեկավարման համակարգեր, որոնք թույլ են տալիս բազային գիտելիքներ ունեցող մարդկանց առանց դժվարությունների թարմացնել կայքի կոնտենտ։

    3․ SEO-ն աշխատում է լավագույնը 3 ամիս հետ․․․

    Երբ մասնագենտները կատարում են հստակ քայլեր, նոր էջերը կամ ապրանքները որոնողական համակարգերում կարող են հատնվել րոպեների ընթացքում։ Այս հանգամանքը կախված է մինչ այդ կատարված աշխատանքների արդյունավետությունից։

    4․ SEO-ի համար կարևոր է շատ բանալի բառեր օգտագործել․․․

    Այժմ որոնողական համակարգերը շատ են «խելոքացել», և ալգորիթմները փոխվում են ամեն պահ։ Սակայն կա մեկ գործոն, որը ամենակարևորն է որոնողական համակարգերի համար՝ ստեղծել կոնտենտ մարդկանց համար։
    Բանալի բառերը կարելի է և պետք է օգտագործել տեքստերի, նկարների, հոլովակների մեջ, սակայն դրանց շատ կիրառումը կարող է վերածվել ՍՊԱՄ-ի։ 

    5․ Օպտիմիզացիան անիմաստ է

    Շատ գործարարներ և անհատներ, որոնք ունեն կայք, մտածում են, որ դա բավական է, և օպտիմիզացիան անիմաստ է։ Սակայն պետք է հստակ իմանալ, որ SEO մասնագետները ոչ միայն բարձրացնում են կայքի տեխնիկական մակարդակը, այլև տեքստերի, նկարների որակը, կայքի դիզայնը, հասանելիությունը, տեսանելիությունը․․․ 
    Ճիշտ կայքեր այցելում են թիրախային հաճախորդներ, և շատ դեպքերում, թվային մարքեթինգում հենց կայքերի այցելություններն են ունենում առավել շատ արդյունավետություն։

    10 միֆեր SEO-ի մասին6․ Դոմենի տարիքը կարևորագույն հանգամանք է։

    Որքան կայքը հին է, և լավ օպտիմիզացված, այնքան ունի ավելի շատ հնարավորություններ, սակայն դա չի նշանակում, որ դրանով նա ապահովագրված է․․․ Եթե նոր կայքը, որը ունի նոր դոմեն, բայց հայտնվում է համացանցում ճիշտ գործիքակազմով, մասնագիտական մոտեցմամբ, կարող է շատ արագ զբաղեցնել ավելի բարձր դիրքեր քան հին կայքերը։ 

    7․ Google-ը սիրում է միայն ժամանակակից կոնտենտ։

    Երբ կայքում կա նյութ, որը տարիներ շարունակ մարդկանց հետաքրքրում է և կարդում են կամ դիտում, դա առաջին հերթին կարևոր, որակյալ կոնտենտի նշան է, որը Google-ը շատ թանկ է գնահատում։ Այո, որոնողական համակարգերը «սիրում» են թարմ կոնտենտ, բայց երբ դրանք պետքական են․․․ Եթե պարզապես կայքերը նյութերով լցվեն, սակայն դրանք լինեն անհետաքրքիր կամ անհարգի, որոնողական համակարգերը կարող են ընդհանրապես անտեսել այդ կայքերը։ 
    Google-ը «սիրում» է օգտակար կոնտենտ։ 

    8․ Կրկնօրինակված նյութերը կարող են զգալի ազդել կայքի վարկանիշի վրա։

    Անգամ կրկնօրինակումները կարելի է իրականացնել գրագետ։ Եթե անհրաժեշտ է օգտագործել այլ կայքերից նյութեր, պետք է պարզապես նշել աղբյուրը, որը բարձր է գնահատվում թե որոնողական համակարգերի, թե մարդկանց մոտ։ Իսկ եթե նյութը կայքում է, սակայն պետք է երևա մի քանի տեղ, նույնպես կան մի շարք տեխնիկական մոտեցումներ, որոնց կիրառման դեպքում ոչ թե կվնասվի կայքի վարկանիշը, այլ ընդհակառակը։

    9․ Կայքը կաշխատի միայն, եթե հայտնվում է 1-ին դիրքում։

    Բարձր դիրքերում հայտնվելը շատ կարևոր է, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ երբեմն 2-րդ դիրքում հայտնված կայքերը ունեն ավելի շատ դիտելիություն, քան առաջինը։ Եվ ընդհանրապես, պետք չէ կենտրոնանալ առաջին հորիզոնականում հայտնվելու վրա։ «Առաջին հնգյակը» համարվում է պատվավոր ))

    10. Սեմանտիկ կորիզի հավաքագրումը անիմաստ է։

    Մինչև օպիմիզացումը սկսելը, պետք է հստակ ունենալ կայքի մարքեթինգային ստրատեգիան, բանալի բառերը, որպիսի SEO մասնագետները կարողանան իրականացնել ճիշտ և արդյունավետ աշխատանք։ Սեմանտիկ կորիզը առաջինը անհրաժեշտ է հենց բիզնեսին, ճիշտ մարքեթինգի իրականացման համար․․․ 

    Հեղինակ՝ WebMagnet

    Մեկնաբանել