• 11 դեկտեմբեր, 2024
     Անսպառ էներգիա, խորհուրդներ Անուշ Ափիկյանից - հարցազրույց

    Անսպառ էներգիա, խորհուրդներ Անուշ Ափիկյանից - հարցազրույց

    Բացահայտելով Անուշ Ափիկյանի` 15+ տարվա միջազգային փորձ ունեցող վաճառքների կառավարչի անսպառ էներգիայի գաղտնիքները, սիրով ներկայացնում ենք հատված շատ հետաքրքիր հարցազրույցից։ 

    - Բարի օր Անուշ ջան։ Աշխատելով օրական 12-14 ժամ, ինչպես է ստացվում մնալ այդքան էներգետիկ ու դրական, ու անգամ այդ էներգիայով վարակել մյուսներին։

    Նշեմ իմ կողմից, որ եթե անգամ գիշերը 3-ին գրում եմ Անուշին, պատասխանը չի սպասեցնում ))
    - Այս հարցում, առաջին հերթին ինձ օգնում է իմ էմոցիոնալ տեսակ լինելը։ Ես ինձ թույլ եմ տալիս վայելել բոլոր տեսակ էմոցիաները։
    Ես սիրահարվում եմ մարդկանց սիրուն վերաբերմունքին, բնության սիրուն պատկերներին,երաժշտությանը, բարիի ու գեղեցիկի հետ ասոցացվող ամեն ինչին։ Շատ լավ սովորել եմ բացասական էմոցիաները հանել ու ուղարկել սարերը, ձորեր, գետերը)․․․
    Երբ լավ արարքներ եմ տեսնում, այդ աուրայից ես դրական էմոցիաներ եմ ստանում։ Օրինակ, երբ տեսնում եմ, ինչպես են օգնում տատիկներին, պապիկներին, միշտ ժպտում եմ իրար ձեռք բռնած տարեց զույգեր եմ տեսնում) աննկարագրելի շատ լցվում եմ ճուտոներով, ինձ կարելի է անձանոթ պստոի հետ փողոցում ցանկացած իրա ուզած կապրիզը անելիս տեսնել (օրինակ՝ եկեղեցի գնալուց առաջ բոբիկացել եմ ու ցեխաջրերի մեջ վազվզել ենք հարսիկի փոքր եղբոր հետ)․․․
    Ես նույնպես փորձում եմ հաճախ գեղեցիկ արարքներ անել։ Եվ այս ամենը ինձ օգնում է լինել լավ, դրական աուրայով լցված մարդ։
    Ինձ նաև շատ օգնում է սպորտը և պարը։ Ցանկացած բացասականի, դժվարության ես պատասխանում եմ պարելով։ Փորձում եմ շաբաթական 3 կամ 4 անգամ մարզասրահ և լողավազան այցելել։
    Սնվում եմ առողջ սնունդով, չեմ բացառում, որ ժամանակ առ ժամանակ կարելի է ֆաստ ֆուդ, կոլա, սակայն սահմանափակ։ Աշխատում եմ չուտել նաև ուշ ժամերին։
    Մաքսիմալ քիչ եմ հեռուստացույց դիտում, հեռախոսով՝ գլուխս կախած, քիչ եմ զբաղվում:
    Հնարավորության դեպքում փորձում եմ 5-ից 6 ժամ քնել:
    Շաբաթվա մեջ ունեմ oր, որը իմն է, միանշանակ բոլորին եմ խորհուրդ տալիս: Այդ օրը իմն է անկախ ամեն ինչից, անջատում եմ հեռախոսը, կապի ցանկացած միջոց և գնում՝ ուր այդ պահին շատ ուզեցի)
    Սովորել եմ, որ ինձ պետք է շատ սիրեմ, իմ ցանկություններին ուշադրություն դարձնեմ ու գնամ դրանց հետևից։ Ինչքան դու քեզ սիրում ես, այնքան մարմինդ շնորհակալ է լինում, և ուղեղիդ անսահմանափակ հնարավորությունները սկսում են ավելի լայնանալ:
    Էլ ո՞րն ասեմ․․․ հըըմ, ահա ինձ շատ օգնում է դրական տեսակ մարդ լինելը, ես ոչ մի չարություն մեջս չեմ պահում։ Ինձ հետ շատ դժվար է կռվելը․բացասական էմոցիաներ չեմ ուղարկում մարդկանց։ Եթե ես հասկանում եմ, որ ինչ որ մի հարաբերություններ կոնֆլիկտային են, ես սովորել եմ տարածությունը մեծացնել։ Առաջ, ես կարող էի կռվել որպես էմոցիոնալ տեսակի մարդ, փորձեի մարդկանց բան բացատրեի, համոզեի, որ ես եմ ճիշտ։ Հիմա, ինչքան մասնագիտացել և խորացել եմ հոգեբանության մեջ, այնքան հասկացել եմ, որ պետք է մեծացնեմ տարածությունը, սովորել եմ ինձ խնայել, հեռու պահել այն ամենը, ինչը կարող է ցավեցնել ինձ։
    Անուշ Ափիկյան, Ануш Апикян, Anush Apikyan- Ինչի՞ եք Ձեզ հաջողակ համարում։
    - Իմ բախտը բերել է իմ ընտանիքի հարցում։ Շատ կարևոր է, թե դու ինչ դաստիրակություն ես ստացել, որքան առողջ միջավայրում ես մեծացել։ Իմ հաջողությունը սկսվում է նրանից, որ ինձ բախտ է վիճարկվել ծնվել հենց այդ ընտանիքում և այդ ծնողներից դաստիարակություն ստանալ, հենց այդ հայրիկից և մայրիկից օրինակ վերցրել։

    - Անուշ ջան, մի քիչ պատմեք Ձեր ծնողերի մասին, նրանց մասնագիտության, սովորությունների մասին։
    - Հայրս ծրագրավորող էր մասնագիտությամբ, ավարտել է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Մայրս լեզվաբան է մասնագիտությամբ՝ ավարտել է ԵՊՀ-ի Ռոմանոգերմանական ֆակուլտետը։ Ես իմ առաջ իդեալական օրինակ եմ ունեցել․ 0-ից ամեն ինչ ստեղծած հայրիկ և շատ գրագետ մայրիկ։ Ու իմ համար առաջին հաջողությունը իմ ծնողներն են ու իմ քույրիկները։Հպարտանալու ու շատ օրինակելի քույրիկներ ունեմ։
    Հայրս միշտ մոտիվացրել է ինձ՝ երբեք չհանձնվել։ Բառերով նկարագրել հայրիկիս տեսակը, անհնար է, անկեղծ․․ «Կրակը կընկնեի», եթե հայրիկին ասեի, «մաթեմատիկայի 1 անհայտով խնդիրս օգնի լուծեմ»․․․ մեկ անհայտով խնդիրը կդարձներ նվազագույնը 2 կամ 3 անհայտով խնդիր, կբարդացներ, և ես ամբողջ գիշեր կնստեի, կտառապեի,ինքն էլ համբերատար կսպասեր) ու ասեմ ոչ մի ԿԱՇԱՌՔ չէի ունենում դրա համար։ Մի անգամ միայն հեծանիվ եմ ստացել 3 անհայտով խնդիր լուծելու համար։ Բայց մնացած դեպքերում հայրիկը ասել էր, ու ես պիտի անեի, ոնց կարայի չանեյի․․․ )) միշտ բացատրում էր, որպիսի հետո ավելի բարդ խնդիր տա․․․
    Սա ինձ շատ-շատ է օգնել։
    Ճիշտ դաստիրակություն ստանալը և ճիշտ օրինակ ունենալը իդեալական է։
    Հայրիկիս հետ հաճախ կարող էինք քայլում և նա ցույց էր տալիս իր դպրոցական տարիներին կատարածիր շինարարական աշխատանքները, շարած պատերը․․․ Մեր տան նկուղում հաճախ գտնում էի հայրիկիս ու պապիկիս ձուլած խաչերը,ձեռքով սարքած տարբեր իրեր․․․։

    Անուշ Ափիկյան, Ануш Апикян, Anush Apikyan
    - Լողավազան և երկար մազեր․․․ Անուշ ջան, ինչպե՞ս եք խնամում Ձեր երկար մազերը լողավազան հաճախելով:

    - Նշեմ, որ մազերս երբեք չեմ ներկել, որակի առումով խնդիրներ չեմ ունենում։
    Որպեսզի մազերիս ծայրերը չչորանան, օգտագործում եմ տարբեր յուղեր, որոնք պարունակում են երիցուկ, կոկոս․քսում եմ մազերիս ծայրերին:
    Տաք եղանակին հնարավոր է կիսախոսնավ մազերով դուրս գալ մարզասրահից, սակայն ձմռանը, ես լավ տարբերակ եմ գտել, մոտ 20 րոպե գտնում եմ այնպիսի զբաղմունք, որ մնամ մարզասրահում։ Օրինակ, սուրճ կամ թեյ խմել, հարցազրույցներ անել․․․
    Այսպիսով մաքսիմալ բացառում եմ նաև հիվանդանալու հավանականությունը։

    - Միաժամանակ քանի նախագծերի վրա կարող եք աշխատել:
    - Որպես կորպորատիվ թրեյներ այս պահին համագործակցում եմ 4 ընկերությունների հետ․ վաճառքների ստրատեգիա եմ ներդնում, մշակում եմ սկրիպտներ, մեյլինգի թեմփլեյթներ եմ սարքում և միասին ընտրում ենք ուղղություն, ինչպես միջազգային կամ լոկալ շուկայում մեծացնենք վաճառքներիի ծավալները:
    Քանի որ ունեմ նաև հիմնական աշխատանք, 4 նախագծերը իմ համար այս պահին մաքսիմումն են, բայց ունեմ խմբեր, որտեղ ոչ թե մեկ, այլ մի քանի ընկերության աշխատակիցների հետ եմ աշխատում։
    Անուշ Ափիկյան, Ануш Апикян, Anush Apikyan

    -Ինչ խորհուրդ կտաք մասնագիտություն փնտրողներին։
    -Ես իրականում հաճույք եմ ստանում վաճառք անելուց։ Վաճառելը և՛ արվեստ է, և՛ գիտություն։Անսահման մեծ են այս ոլորտում հնարավորությունները։ Այսօր արդեն լավ վաճառքի մասնագետների միջին աշխատավարձը գերազանցում է 1000-2000USD: Անկեղծ ու վստահ կասեմ՝ ՀՀ կա հստակ կա գործ, կա բարձր աշխատավարձ և մեր ոլորտում մշտապես կա լավ մասնագետի կարիք։
    Յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա գտնել իրեն հարազատ մասնագիտություն,որ շատ սիրելով անես գործդ ու հաճախ ինքնակրթվես՝ միանշանակ հաջողակ կլինես։
    Իմ հաճախորդները, ինչև նաև այն ընկերությունները, որոնց հետ մենք հաճախ աշխատում ենք, ոչ թե ստիպված են ծառայություն գնում, կամ ոչ թե գնում են, որովհետև մենք այդ պահին համոզել ենք իրենց գնել այն, այլ մենք երկար աշխատանք ենք տանում ընկերությունների հետ և ավտոմատ մեծացնում ենք իրենց ոտքով եկող հաճախորդների ներհոսքը։ Այս կերպ մեծացնում ենք նաև outgoing-ով արված աշխատանքների արդյունավետությունը, որովհետև ճիշտ թիրախավորում ենք։
    Ամեն ընկերության հետ աշխատելուց, ես շատ երկար ուսումնասիրություններ և անալիտիկաներ եմ անում, նոր մտնում եմ այդ պրոցեսի մեջ։ Չես կարող հաճույք չստանալ, երբ նոր գիտելիքներ ես ստանում, վերջում էլ լավ արդյունք ես տեսնում։
    Ես այնպիսի դեպք եմ ունեցել, երբ 300% վաճառքի ծավալ ենք ավելացրել ընդհամենը 4 ամսում, և չես կարող դու դրանից հաճույք չստանալ։
    Անուշ Ափիկյան, Ануш Апикян, Anush Apikyan

    - Ինչ անել երջանիկ լինելու և հաջողությունը քո կողմ թեքելու համար։
    - Շատ գիրք կարդացեք։
    Զբաղվեք սպորտով և առողջ սնվեք։
    Հաճախ գրկեք այն մարդկանց, ում շատ եք սիրում և հաճախ ասեք այդ մասին։ Ինձ համար այդ մարդիկ իմ ընտանիքի անդամներն են։
    Երաշխավորում եմ Ձեզ, որ մայրիկին գրկելուց լավ բան աշխարհում չկա։
    Սեր տալը օգնում է շատ սեր ստանալու, սեր ստանալը օգնում է որակով ապրել և դրական էմոցիաներով լցվել։
    Ունեցեք Ձեզ համար հատկացված օր, ժամ, վայրկյան, որ անեք Ձեր ուզած ցանկությունը։


    Մաքսիմալ շատ սիրեք Ձեզ, հետո ձեզ շրջապատողներին։

     

    Հարցազրույցը վարեց և խմբագրեց՝ Աննա Տեր-Հովհաննիսյանը

    Հասմիկ Սահակյան, բլոգեր Հնդկաստանից

    Հասմիկ Սահակյան, բլոգեր Հնդկաստանից

    Նախորդը

    Գոհար Հարությունյան, Միսս Հայաստան 1998, Միսս ԱՊՀ 1999, Միսսիս Գլոբ 2010

    Գոհար Հարությունյան, Միսս Հայաստան 1998, Միսս ԱՊՀ 1999, Միսսիս Գլոբ 2010

    Հաջորդը

    Մեկնաբանել