• 18 հունիս, 2024
     Ինչու գրանցել ընկերությունը yandex.map քարտեզում

    Ինչու գրանցել ընկերությունը yandex.map քարտեզում

    «Եթե Ձեր բիզնեսը չկա ինտերնետում, ապա դուք չունեք բիզնես»

    Բիլ Գեյթս

     

    Մեր օրերում համացանցը ամենուր է։ Մարդիկ գրեթե ամեն ինչ, այդ թվում տարբեր ծառայություններ, ապրանքներ, նաև հասցեները առաջինը փնտրում են հենց համաշխարհային սարդոստայնում։

    Այսօր բավական տարածված են Yandex և Google քարտեզները, և մարդիկ, ընկերությունների կամ որևէ հաստատության որոնման ընթացքում օգտվում են հիմնականում օնլայն քարտեզներից: Եվ եթե կազմակերպության մասին տեղեկատվությունը ավելացվել է Yandex կամ/և Google քարտեզներում, ապա հաճախորդը անպայման կնկատի նրան: Ինչու չէ, ավելի հեշտ կգտնի դեպի ընկերության, հաստատության տանող ճանապարհը, կամ պարզապես քարտեզը նայելու կնկատի ու կօգտվի ծառայություններից։

    Առհասարակ, ինչո՞ւ գրանցել բիզնեսի հասցեն օնլայն քարտեզներում

    1. Առցանց տեսանելիություն. բիզնեսը կհայտնվի քարտեզի վրա՝ օգնելով հաճախորդներին ավելի հեշտությամբ գտնել նրա հասցեն կամ հասցեները:
    2. Նոր հաճախորդների ներգրավում. Yandex.Maps-ի օգտատերերը կարող են ընկերություններ փնտրել տարբեր չափանիշների հիման վրա, ինչպիսիք են գտնվելու վայրը, կատեգորիան և այլն, ինչը մեծացնում է նոր հաճախորդներ ներգրավելու հնարավորությունները:
    3. Կարծիքներ և գնահատականներ. հաճախորդները կարող են կարծիքներ թողնել բիզնեսի մասին, ինչը կօգնի բարելավել ծառայությունը և ավելի շատ հաճախորդներ ներգրավել դրական գնահատականների միջոցով:
    4. Բիզնեսի մասին տեղեկություններ. Բիզնեսը կարող է այնպիսի կարևոր տեղեկատվություն տրամադրել իր մասին, ինչպիսիք են․ աշխատանքային ժամերը, կոնտակտային տվյալները, հատուկ առաջարկները, նկարներ և այլն։
    5. Ինտեգրում Yandex-ի այլ ծառայությունների հետ. Ձեր բիզնեսը կարող է ինտեգրվել Yandex-ի այլ ծառայությունների հետ, ինչպիսիք են Yandex.Navigator-ը կամ Yandex.Food-ը, որը ևս նոր հաճախորդների ներգրավման հիանալի հարթակներ են։

    WebMagnet թիմը, իրականացնելով թվային մարքեթինգի ծառայություններ, ունի նաև բիզնեսների հասցեների գրանցման ուղղություն։ 
    Եթե ցանկանում եք հայտնվել Yandex.Maps,  Yandex.Navigator օնլայն քարտեզներում հաշված օրերի ընթացքում, կարող եք դիմել WebMagnet ծրագրավորման ընկերությանը, զանգահարելով՝ +374-41-100-209 հեռախոսահամարով, կամ գրելով WebMagnet-ի սոցիալական էջերին։

     

    Օգտվենք թվային աշխարհի կարևոր գործիքներից, բարձրացնենք մեր բիզնեսների տեսանելիությունը և ինչու չէ, հեշտացնենք մեր հաճախորդների օնլայն խնդիրները ))

    Մեկնաբանել