• 19 ապրիլ, 2024
     Ինչպես դաստիարակել հանճար, 7 կանոն հրեա ծնողներից

    Ինչպես դաստիարակել հանճար, 7 կանոն հրեա ծնողներից

    Հրեա մայրերի մասին լեգենդներ են հյուսվում, թե նրանք երբեք չեն բարկանում իրենց երեխաների վրա, ամեն առիթով գովում են և սովորեցնում են սիրել և հարգել ծնողներին։ Այսպիսով, ահա հրեա մայրերի դաստիարակության 7 կանոնները։

    Հրեա ծնողների սերը դեպի իրենց երեխաներ սահման չունի։ Երեխաների այդպիսի պաշտամունք կարծես թե ոչ մի ազգ չունի (միգուցե միայն հայերը մրցեն)։ Հոգեբանները կարող են նշել նմանատիպ վերաբերմունքի թե դրական և թե բացասական կողմերը։ Սակայն մի բան է հստակ, որ հրեա երեխաները սիրո և ուշադրության պակաս հաստատ չունեն։

    Ինչո՞ւ են հրեա երեխաները հանճար դառնում։ Դաստիարակման 7 կանոնները

    1. Չի կարելի երեխաների մոտ բարդույթ ձևավորել

    Հրեա մայրը երբեք չի ասի, «դու վատն ես», այլ կասի` «ինչպե՞ս այսպիսի խելոք երեխան, ինչպիսին դու ես, կարող էր այսպիսի հիմարություն անել»։
    «Իմ երեխան չունի և չի կարող ունենալ ոչ մի թերություն», Այսպիսին է հրեա մայրիկների կողմնորոշումը։

    Գուցե նրանք և նկատում են թերություններ, սակայն դրա մասին բացի նրանցից էլ ոչ ոք չի իմանա։

    2. Խելամիտ ազատություն

    Ժամանակակից հրեական դաստիրակաությունը իր մեջ համադրում է առաջին հայացքից անհամատեղելի հասկացություններ՝ երեխայի ազատությունը և պահանջների խստությունը։ Այս հասկացության լավագույն նկարագրությունն է՝ մեծ, ազատ սենյակ ամուր պատերով։

    Հրեական ընտանիքներում երեխաները գրեթե քայլում են իրենց ծնողների գլխերի վրայով ու հոր անձնագրի գունավորումը մայրիկի 100 դոլլարանոց շրթներկով, առիթ չի հանդիսանում խիստ նայել երեխային։ Ծնողների համար երեխաների ազատությունը դա հատուկ դաստիարակություն չի, այլ օդը, որով հնարավոր չէ չշնչել։ Խիստ դաստիարակությունը սկսվում է, երբ երեխան անցնում է թույլատրելիի սահմանը։ Հրեական ընտանիքում պարզ է, որ մայրիկի օծանելիքը փողոցի կատուների վրա կարելի է ցանել, իսկ խփել տատիկի գլխին ոչ։

    3. Գովալ երեխային ամեն առիթով

    Մայրիկը միշտ գովում է երեխային։ Այդ գովասանքը սկսվում է երեխայի հենց ծնունդից։ Հրեա մայրիկը հիանում է նույնիսկ ամենափոքր հաջողություններով, թող դա լինի մի նոր արտասանված վանկ, կամ առաջին խզբզոցը։ Դրա մասին անպայման կիմանան բոլոր ծանոթներն ու բարեկամները և ամենակարևորը երեխան պետք է տեսնի թե ինչպես են իրեն գովում բոլորի ներկայությամբ։ Իսկ եթե ձեռբերումն լուրջ է, ապա առանց ողջ ընտանիքի կողմից ծափահարությունների ու գովասանքների հաստատ չի լինի։
    Եթե մենք մեզ սովորեցնենք նկատել երեխաների մեջ նրանց յուրաքանչյուր լավ երևույթները, նույնիսկ մանրունքները և խրախուսել ամեն հարմար առիթի, ապա գուցե կկարողանանք արմատապես փոխել նրանց վարվելաձևը։ Որպեսզի ամրապնդեք երեխայի ձգտումը լավին, թույլ տվեք նրան "գաղտնի լսել", թե ինչպես եք պատմում նրա հաջողությունների մասին ձեր ընկերներին։

    4. Բարձր աստիճանի պատասխանատվություն սեփական պահվածքի համար

    Հրեաները հավատում են, որ նույնիսկ ամենաանշան բառը շպրտված արագության տակ և ամենափոքրիկ արարքը, որը կատարվել է ծնողի կողմից երեխայի աչքի առաջ՝ կարող է անդառնալի հետևանք ունենալ։ Այդ իսկ պատճառով նրանք իրենց պահվածքով և ասվածի հանդեպ ամենայն պատասխանատվությամբ ուղղորդում են իրենց երեխաներին։

    5. Ընտանիքում սերն ու հարգանքը - երեխայի հոգեկան առողջության գրավական

    Հրեական ավանդույթը բացատրում է, որ ցանկացած ընտանիքի հիմքում ընկած են ամուսինը և կինը՝ հայրը և մայրը։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է փոքր տարիքից երեխաներին սովորեցնել, թե ինչքան կարևոր է մոր վերաբերմունքը հոր նկատմամբ և հոր վերաբերմունքը մոր նկատմամբ։ Եթե երեխան համոզվում է, որ ծնողներն ապրում են առաջին հերթին իրար համար և նրանց հարաբերությունները լցված են հարգանքով, սիրով ու հոգածությամբ, միայն այդ ժամանակ նա իրեն ապահով է զգում։ Իսկ բացի դա, նաև հետևելու հիանալի օրինակ է ծառայում։ Հենց էդպիսի հարաբերություններ նա կփորձի ստեղծել իր սեփական ընտանիքում երբ մեծանա։

    6. Սովորել ծնող լինել

    Ծնողական դաստիարակությունը սկսվում է դեռ մինչև երեխայի ծնվելը։ Աղջիկը ամուսնանալով արդեն իսկ պատրաստ է մայր դառնալ, նրան չեն սովորեցնում ապրել միայն իր համար, նրա հիմնական կարերիան տունն ու ընտանիքն է։ Եթե մայրությունն ու հայրությունը ի սկզբանե ընդունվի որպես բեռ և սահմանափակում, ապա լավ երեխա մեծացնելը դժվար կլինի։ Հայտնի է, որ ուղղությամբ որ ուղղում ես ուժերդ այնտեղից էլ ստանում ես։

    Ձգտելով մեծացնել հաջողակ, ինքնուրույն և ոտքերին ամուր կանգնած երեխաների, հրեա իմաստունները մշակել են դաստիարակման մի ամբողջ համակարգ, որին յուրաքաչյուր ցանկացող կարող է ծանոթանալ հատուկ ծնողական դասընթացների մասնակցելով։ Նման դասընթացներ կան հրեական սինագոգներում կամ դպրոցներում ողջ աշխարհում։ Ահա հաջող դաստիարակության առաջին կանոնը, այն սկսում է սեփական դաստիարակությունից և ուսումից, ձեռք բերելով առանձին մասնագիտություն "կին և մայր" և "ամուսին և հայր"։

    7. Սովորեցնել երեխային ճիշտ կառավարել ժամանակը

    Հրեա երեխաները չգիտեն ինչ է ալարկոտությունը և բակում անհոգ վազվզոցը՝ ջութակ, անգլերեն, մաթեմատիկա - բոլորը միաժամանակ ու քիչ քիչ։ Դեռ մանկությունից երեխաները սովոր են, որ միշտ գործով զբաղված լինելը դա նորմալ է։

    Ինչու է հապաղում երեխայի խոսքը

    Ինչու է հապաղում երեխայի խոսքը

    Նախորդը

    Ես հոգեմետ դեղ չեմ խմի

    Ես հոգեմետ դեղ չեմ խմի

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: