• 22 դեկտեմբեր, 2024
     Հայկական խրատանի

    Հայկական խրատանի

    Ժողովուրդը միշտ առաջնորդի պետք ունի։

    Ծերենց

     

    ***

    Գիտությունը մենաշնորհ չի ճանաչում։ Ոչ ոք չի կարող ասել, որ ինքը մեկընդմիշտ տիրացել է լիակատար ճշմարտությանը և իրավունք ունի գիտության բոլոր հարցերում առաջին խոսքն ասելու, որպես բռնապետ։ 

    Ստեփանոս Նազարյան

     

    ***

     Ճշմարտությունը ամենից երկչոտ արարածն է։

    Մուրացան

     

    ***

    Կինը մեղմ պիտի խոսի, նուրբ, դուրեկան ձայնով, ոչ թե ճղճղա։ 

    Հովհաննես Թումանյան

     

    ***

    Այն դերասանը, որն աշխատում է դուր գալ, նա իր հաջողությունից մի բան գողանում է։

    Միքայել Մանվելյան

     

    ***

     Երջանիկ կարելի է համարել նաև այն մարդուն, որը իր կյանքի ճանապարհին չի հանդիպել չարերի, գռեհիկների ու պնդաճակատների։

    Հովակիմ Սոլովյան

     

    ***

     Շատ լեզուների իմացությամբ հպարտանալու իրավունք չունի նա, ով չգիտե իր մայրենին։

    Երվանդ Շահազիզ

     

    ***

    Լքել հիմա Հայաստանը, միևնույն է, թե անցյալ դարերում լքել Ավարայրի դաշտը և մենակ թողնել Վարդանին, միևնույն է, թե առանց դիմադրելու, հակառակորդին հանձնել Անիի բանալիները։

    Սիլվա Կապուտիկյան

     

    ***

     Հաճախ եմ բյուրականից նայում գիշերային Երևանին․ այն նման է մի նոր գալակտիկայի՝ իր մեծ ու փոքր աստղերով, իր կրակներով, գալակտիկա, ապրում է հայերեն կյանքով։ 

    Վիկտոր Համբարձումյան 

     

    ***

    Մարդկությունը կարող է աշխատասիրությամբ մեր մոլորակը դարձնել երկհարկանի։ 

    Ջալալ Տեր-Գրիգորյան

    (մանկավարժ, թարգմանիչ, 1866-1940)

     

    ԱՇԽԱՏԱՆՔԻ Ու ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    Գոհունակությամբ աշխատելը առանց պսակի չի մնա։

    Եզնիկ Կողբացի

     

    ***

    Որևէ երկիր՝ ձեռնածալ նստած չի կրնար քաղաքակիրթ տիտղոսին արժանանալ։ 

    Ալեքսանդր Սարուխանյան

    (Սփյուռքահայ ծաղրանկարիչ, հրապարակախոս 1898-1977)

     

     

     

    Շուտասելուկներ

    Շուտասելուկներ

    Նախորդը

    Գարեգին Նժդեհի մտքերից

    Գարեգին Նժդեհի մտքերից

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: