Ալ ու ալվան վառ մայիս,
Դու ամենից լավ ամիս,
Կյանք ու արև ես տալիս,
Ի՜նչ սիրուն ես, ջա՛ն մայիս։
Հանդ ու այգի զարդարուն,
Հովն է խաղում դաշտերում,
Թռչուններն են քեզ գովում,
Ի՜նչ նախշուն ես, լա՛վ մայիս։
Դու կայտառ ես մանկան պես,
Թռվռան ու խնդերես,
Ե՞րբ կլինի, որ բերես
Ողջ աշխարհին ալ մայիս։
Մեկնաբանել