- Գիտե՞ս այնպես մի կենդանի,
Որ իր տունը մեջքին տանի:
- Գիտեմ, այո՛, դա կրիան է:
- Թե որ գիտես, էդ ի՞նչ բան է:
- Իսկույն ասեմ, դու իմացի:
Կրիան ուներ մի դրացի,
Խիստ շատախոս ու կռվարար,
Խեղճ կրիային շան օր կըտար:
Մի օր կրիան ճարահատած
Հայր Աստըծուն գանգատ գնաց:
Ասավ. «Մեռնեմ, հա՛յր, քո աչքին.
Իմ տունը դիր էս իմ մեջքին,
Որ ինձ իսկի մոտիկ ու կից
Էլ չունենամ ես վատ դրկից,
Որ ամեն օր քանի-քանի
Ուշունցներով հոգիս հանի»:
Հայր Աստվածն էլ ասավ.- «Բարի,
Տունդ մեջքիդ միշտ ման արի»:
Կրիան - Աթաբեկ Խնկոյան
- Հայ գրականություն
- 08.05.2023
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել