ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄՍԱՆՆՈՒՆՆԵՐԸ
Հնում հայերը առաջնորդվել են Բուն Հայկա թվականով, ըստ որի տարին ուներ 12 ամիս, յուրաքանչյուրը 30 օր, և 13-րդ ամիսը, որը ուներ 5 օր:
Հայոց ամսանունները դիցաբանական ծագում ունեն: Որոշ տոմարագետներ գտնում են, որ հայոց տոմարի ամիսները կոչվել են Հայկ Նահապետի 12 ուստերի և դուստրերի անուններով:
Ներկայացնում ենք Բուն Հայկա օրացույցը.
- Նավասարդ
- Հոռի
- Սահմի
- Տրե
- Քաղոց
- Արաց
- Մեհեկան
- Արեգ
- Ահեկան
- Մարերի
- Մարգաց
- Հրոտից
- Ավելյաց
ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱՆՈՒՆՆԵՐԸ
Անուններ են ունեցել նաև հայկական ամսվա բոլոր 30 օրերը և Ավելյաց ամսվա 5 օրը: Դրանք են.
- Արեգ
- Հրանդ
- Արամ
- Մարգար
- Ահրանք
- Մազդեղ
- Աստղիկ
- Միհր
- Ձոպաբեր
- Մուրց
- Երեզկան
- Անի
- Պարխար
- Վանատուր
- Արամազդ
- Մանի
- Ասակ
- Մասիս
- Անահիտ
- Արագած
- Գրգուռ
- Կորդուիք
- Ծմակ
- Լուսնակ
- Ցորն
- Նպատ
- Վահագն
- Սիմ
- Վարագ
- Գիշերավոր
ԱՎԵԼՅԱՑ ԱՄՍՎԱ ՕՐԱՆՈՒՆՆԵՐԸ
- Փայլածու
- Արուսյակ
- Հրատ
- Լուսնթագ
- Երևակ
Այս օրանունները ոչ միայն արտացոլում են Հայկական լեռնաշխարհի նշանավոր տեղանունները, այլև հայոց յուրովի դիցարան են:
Մեկնաբանել