• 15 հոկտեմբեր, 2024
     Գրիչ, Հովհաննես Թումանյան

    Գրիչ, Հովհաննես Թումանյան

    Ի՞նչ կըլինի, ասա, գրիչ,
    Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
    Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին
    Գրում ես միշտ վարժ ու կարգին.
    Իսկ իմ ձեռքին խազմըզում ես
    Սև ագռավի ճանկերի պես։
    Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել։
    Եկ, խնդրում եմ՝ ինձ համար էլ
    Գրի էնպես արագ-արագ,
    Էնպես ուղիղ, սիրուն, բարակ։
    Գրիչը լուռ լըսում, լըսում,
    Ճըռճըռում է ու խազմըզում,
    Բայց այս անգամ արդեն կարծես,
    Փոքրիկ ծըտի ճանկերի պես։

    1907

    «Պողոս-Պետրոս», Հովհաննես Թումանյան

    «Պողոս-Պետրոս», Հովհաննես Թումանյան

    Նախորդը

    Տերևաթափ, Հովհաննես Թումանյան

    Տերևաթափ, Հովհաննես Թումանյան

    Հաջորդը

    Մեկնաբանել