Ո՞վ է եկել տանիքներին
Սավան փռել այս գիշեր,
Սառցե մատով պատուհանին
Նախշեր քաշել այս գիշեր։
Այն ո՞վ է մեր ծառի ճյուղին
Զարդեր կախել այս գիշեր...
Ձնագնդի, սահնակ բերող
Ձմեռ պապն է մեզ հիշել։
Ձյունը - Հայրապետ Հայրապետյան
- Հայ գրականություն
- 15.05.2023
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել