• 13 հոկտեմբեր, 2024
     Արամ նահապետի հիշատակին - Միքայել Նալբանդյան

    Արամ նահապետի հիշատակին - Միքայել Նալբանդյան

    Քեզ քո սիրական հայրենի բարբառ
    Ձգում է անույշ այս խնկի բուրվառ։
    Հավիտենական քո օթևանից
    Այս խնկի բուրումը ընկալ նորանից,
    Մաղթե՛ նորան կյանք որպես նահապետ,
    Սիրական լեզվիդ իբրև անքուն տեր։

     

    Նա նոր է զարթել
    Դարավոր քնից,
    Հին փոշին նոր է
    Թափել վերայից։

     

    Քո օրից այսօր քանի՜ դար անցավ,
    Սիրական լեզուդ ի՜նչ օրեր տեսավ,
    Քանի՜ հալածանք, քանի՜ նեղություն.
    Եթե օտարից, դեռ այնքան ցավ չէր...
    Նույնիսկ մեր եղբարք թշնամի էին
    Այն նվիրական քո սուրբ ավանդին։

     

    Բայց այդ բարձրացավ
    Հնության փոշուց,
    Հաղթանակ կանգնեց
    Սիրական լեզուդ։

    Ուղերձ - Միքայել Նալբանդյան

    Ուղերձ - Միքայել Նալբանդյան

    Նախորդը

    Օշական - Միքայել Նալբանդյան

    Օշական - Միքայել Նալբանդյան

    Հաջորդը

    Մեկնաբանել