• 29 մարտ, 2024
     Ա՜խ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ -  Ավետիք Իսահակյան

    Ա՜խ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ - Ավետիք Իսահակյան

    Ա՜խ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ,
    Օր ու արև չտեսանք.
    Վա՛խ, մեր կյանքը սևով անցավ,
    Աշխարհից բան չիմացանք:

    Հարուստ մարդիկ կուտեն - խմեն
    Աշխարհի ճոխ սեղանից.
    Մենք աշխարհի խորթ տըղերքն ենք,
    Մեզ փայ չըկա աշխարհից:

    Խեղճ աղքատի հոգին դուրս գա,
    Քարից-հողից հաց քամե.
    Բեռով հացը հարըստին տա,-
    Հարուստն իշխե, վայելե:

    Խեղճ աղքատը դառը դատի,-
    Դատարկ նըստի... է՜յ աշխարհ,
    Էլ ինչո՞ւ ես քարը թողնում
    Քարի վըրա, քար - աշխա՛րհ:

    Ա՜խ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ,
    Օր ու արև չըտեսանք.
    Վա՛խ, մեր կյանքը սևով անցավ,
    Աշխարհից բան չիմացանք:

    Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես - Վահան Տերյան

    Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես - Վահան Տերյան

    Նախորդը

    Մայրիկիս - Ավետիք Իսահակյան

    Մայրիկիս - Ավետիք Իսահակյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: