Խաղային վարժությունները ընթերցանության ուսուցման և զարգացման համար չափազանց արդյունավետ են, քանի որ դրանք միավորում են ուսումնական գործընթացն ու զվարճանքը։ Խաղերի միջոցով երեխաները ավելի հեշտ և մոտիվացված են սովորում, ինչը նպաստում է կարդալու հանդեպ սիրո ձևավորմանը
«Գտիր տառը»
- Ինչպես խաղալ:
- Տվեք երեխային բառային քարտեր և առաջարկեք գտնել սկսվող տառը։
- Օրինակ, «արև» բառը սկսվում է «ա» տառով
- Նպատակ: Օգնում է զարգացնել տառաճանաչությունը։
Արև - Ա
«Վանկերից բառեր կազմենք»
- Ինչպես խաղալ:
- Տարածեք վանկերով քարտեր (օրինակ՝ «ա», «շուն», «կա»,«տու») և առաջարկեք երեխաներին կազմել բառեր։
- Նպատակ: Զարգացնում է վանկերի հետ աշխատելու հմտությունը
«Տառերի որս»
Ինչպես խաղալ:
- Տեղադրեք տառերի քարտերը սենյակի տարբեր վայրերում։
- Ասացեք երեխային գտնել այն տառերը, որոնք անհրաժեշտ են, օրինակ, «մայր» բառը կազմելու համար։
- Նպատակ: Զարգացնում է ուշադրությունը և տառաճանաչությունը։
«Ուրախ համադրում»
Ինչպես խաղալ:
- Նկարի կողքին գրեք նկարին համապատասխան բառեր կամ կարճ նախադասություններ։
- Խնդրեք երեխային կարդալ բառը և գտնել նկարին համապատասխանող առարկան։
- Նպատակ: Զարգացնում է բառերի ընկալումը և մտածողությունը։ համապա
«Խառնված տառերը»
Ինչպես խաղալ:
- Գրեք մի բառի տառերը խառնած ձևով։
Օրինակ՝ «պժտի»(ժպիտ)։
- Խնդրեք երեխային ճիշտ դասավորել տառերը՝ ստանալու ճիշտ բառը։
- Նպատակ: Զարգացնում է բառերի կազմման և վերլուծման հմտությունը։
«Հարցեր և պատասխաններ»
Ինչպես խաղալ:
- Կարդացեք մի փոքրիկ տեքստ երեխային և հարցրեք պարզ հարցեր դրա բովանդակության մասին։
- Օրինակ՝ «Ի՞նչ էր անում կատուն հեքիաթում»։
- Նպատակ: Օգնում է զարգացնել ընթերցանության ընկալումն ու տեքստից հիմնական գաղափարների ըմբռնումը։
Մանկավարժական խորհուրդներ ընթերցանության ուսուցման համար։
1. Անհատական մոտեցում
- Հաշվի առեք երեխայի կարողությունները և հետաքրքրությունները։
2. Գովասանքի կարևորություն
- Գովեք յուրաքանչյուր փոքր հաջողություն՝ ինքնավստահությունը խթանելու համար
3. Ընթերցանության ժամեր
- Օրվա մի ժամը նվիրել միայն գրքի ընթերցանությանը՝ ապահովելով հարմարավետ պայմաններ։
4. Ընթերցանության անկյուն:
- Դասարանում ստեղծել գրքերով անկյուն, որտեղ երեխաները կարող են կարդալ իրենց սիրելի պատմությունները։
5. Գրքերի ընտրություն:
- Օգտագործել հետաքրքիր նկարազարդված գրքեր, որոնք համապատասխանում են երեխաների տարիքային առանձնահատկություններին։
6. Մրցույթներ
- Կազմակերպել կարդալու մրցույթներ՝ խթանելու երեխաների մոտիվացիան։
7. Ստեղծեք աջակցող և ոգևորող միջավայր
- Համբերատար եղեք,երբ երեխան սխալվում է, մի շտապեք շտկել նրան. խրախուսեք փորձել նորից կարդա։
8. Կարճ քննարկումներ:
- Երեխաների հետ քննարկել տեքստի բովանդակությունը՝ օգնելով նրանց հասկանալ հերոսների գործողությունների և իրադարձությունների պատճառները։
- Ընթացիկ ուղղորդում: Կարդալիս երեխան հետևի տեքստին մատով։
Հեղինակ՝ Մարիանա Խաչատրյան
Հատուկ մանկավարժ՝ «Մալխասյան» Խոսքի Զարգացման Կենտրոն
Հեռ.՝ 044 88 83 12
Հասցե՝ Ք. Երևան, Մանթաշյան 41